«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

«Պատե'րս են փլվել, օջախս էլ հո կա՞». Հիշում է Աիդա Ներսիսյանը

«Պատե'րս են փլվել, օջախս էլ հո կա՞». Հիշում է Աիդա Ներսիսյանը

Հիշում եմ.

Երկրաշարժին հաջորդող օրերին Հայաստան էր եկել ամերիկացի սենատոր Դոուելը: Գյումրիում մեր նկարահանող խումբը (Մոնիկա Պողոսյանի գլխավորությամբ) ականատես եղավ մի սրտառուչ տեսարանի: Սենատորը իր շքախմբով շրջում էր վրանից վրան, խոսք ու զրույցի բռնվում հարազատներին կորցրած մարդկանց հետ:

Եվ ահա, հերթական վրանի առաջ հանդիպում է մի ծեր կնոջ` թոռներով շրջապատված, որոնց ծնողները մնացել էին փլատակների տակ: Սեղմում է կնոջ ձեռքը, ցավակցում: Վերջինս ներս է հրավիրում հյուրերին, բայց սենատորը հրաժարվում է` պատճառաբանելով, թե իրենք շատ են, տեղը` նեղ : Ծեր կինը դիմում է թարգմանչի օգնությանը, խնդրելով՝

- Իրեն ասեք պատե'րս են փլվել, օջախս էլ հո կա՞, թող նե'րս մտնի:

Սենատորը մի պահ քարացավ կնոջ լավատեսությունից, գրկեց նրան ու ասաց.

- Ձեր սարերի պես ամուր ու իմաստուն ժողովուրդ եք:

Հետագայում հաղորդումն այդպես էլ կոչվեց` «Պատե'րս են փլվել, օջախս էլ հո կա...»:

Աիդա Ներսիսյան