«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատերազմում զոհված անտուն ու որբ Գևորգի գերեզմանը պետությունը դեռ չի սարքել

Պատերազմում զոհված անտուն ու որբ Գևորգի գերեզմանը պետությունը դեռ չի սարքել

Սեփական տան մասին երազող Գևորգ Եղշատյանի գերեզմանը «տանքի» չունի: 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց պետությունը զլացել է երկկողմանի ծնողազուրկ Գևորգի գերեզմանին նրա լուսանկարով մեկ շիրմաքար դնել, գրում է forrights.am-ը:

Գևորգի նպատակներն ընդհատվել են 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից: Գևորգը ծառայության էր մեկնել Ասկերանում, բայց պատերազմի օրերին եղել է Ջրականում:

Գևորգի անունը զոհվածների ցուցակում ՊՆ-ն հրապարակել է 2020 թվականի 13-ին: Զոհվելուց մի քանի օր հետ հուղարկավորվել է Վանաձորի պանթեոնում: Գերեզմանին այցելում են ընկերներն ու 2020 թվականին կառավարության որոշմամաբ լուծարված մանկատան աշխատակիցները: Վերջին այցի ժամանակ մանկատան աշխատակիցներն արձանագրել են, որ Գևորգի շիրմաքարը կրկին տեղադրված չէ:

«Գևորգի շիրմաքարը, նկարը չկա տեղադրված: Ես չգիտեմ, թե ինչու չկա: Հոկտեմբերի 9-ին տաելիցին, երբ գնացինք տեսանք, ցավ ապրեցինք: Մի փոքր քարանման բան էր դրված՝ անունը վրան գրած: Մնացածի գերեզմանները սարքած էր, նմանատիպ քարերը դրված: Մեզ ասում են, որ եղանակները հենց բացվի կսարքեն, բայց արդեն երկու տարին է լրանում»,- ասում է Վանաձորի մանկատան նախկին աշխատակցուհի Կարինե Մնացականյանը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: