«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանում են

Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանում են

«Իմ քայլի» շիրակցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավոր|ներն արդեն Հայաստանի տարածքում են: 

Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում։

Վստահ եմ` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։ 

Թարմացված.

Հարգելի  բարեկամներ ,ուրախությամբ  հայտնում եմ,որ շրջափակման մեջ գտնվող  Շիրակի մարզի 58 կամավորականներն ու 12 ՄՈԲ֊ի տղաները /ընդհանուր 70 հոգի/  անվտանգ դուրս են եկել   շրջափակումից,իջել դիրքերից ու արդեն հետ են վերադառնում ։Այս մասին ինձ քիչ առաջ հայտնեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը,ով երեկվանից գտնվում էր Գորիսում ու զբաղված էր տղաների տեղափոխման աշխատանքներով». Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքս Սարգսյանը: