Պատմության այս օրը. ապրիլի 22
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Երկիր մոլորակի օրը (Earth Day) *
- Վարչական աշխատողների միջազգային օրը *
- Ախտազերծության համաշխարհային շաբաթ (World Immunization Week) *
- Զբոսայգիների շքերթ *
Կրոնական և ժողովրդական
- Ուղղափառություն - Սուրբ Վադիմ վարդապետի հիշատակի օրը *
- Սլավոնական - Վադիմ Կլյուչնիկ *
Ազգային
- ԱՄՆ - Օկլահոմայի օրը (Oklahoma Day) *
- ԱՄՆ - Սկաուտների առաջնորդ աղջիկների ազգային օրը (National Girl Scout Leader Day) *
- ԱՄՆ - Աստծուն ապավինելու օրը (In God We Trust Day) *
- ԱՄՆ - Քաղցրադոնդող կոնֆետների ազգային օրը (National Jelly Bean Day) *
- ԱՄՆ - Շարժական գրադարանների ազգային օրը (National Bookmobile Day) *
- Բրազիլիա - Բրազիլիայի հատնագործման օրը (Discovery Day) *
- Իսլանդիա - Ամռան առաջին օրն է (First Day of Summer / Sumardagurinn Fyrsti) *
- Իսպանիա - Իզաբելա թագուհու օրը
- Ռուսաստան - Ծրագրավորողի ոչ պաշտոնական օրը *
- Ռուսաստան - Դստրերի օրը *
- Ռուսաստան - Խարդախների տոնը *
- Ռուսաստան - Գարնանային բրուդերշաֆտների օրը *
- Սերբիա - Հոլոքոստի զոհերի հիշատակը *
- Վրաստան - Սահմանապահ ավիացիայի օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները։
- Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում: Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ: Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները: Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ: Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ:
- Եվրոպական Միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «...Հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը»
- Ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը:
2001 - Տեղի է ունենում ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջենսոնի «Շրեկ» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիասը և այլոք։
1997 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հատուկ ջոկատայինները գրոհում են Ճապոնիայի դեսպանի նստավայրը և ազատագրում այնտեղ 126 օր պահված 71 պատանդներին։
- Մեկը մահանում է սրտի կաթվածից, սպանվում են երկու զինծառայող և բոլոր 14 զինյալները։
1996 - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին:
1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ:
- Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Ի պաշտոնե նպաստել են Վահան Փափազյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք... Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղ Ավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։
1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։
- Այն շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
1981 - ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր ելույթում ասաց.
- «Ինչպես վաղօրոք կատարված հայկական ցեղասպանության», այնպես էլ դրան հաջորդած այլ ցեղասպանությունների դասերը չպետք է մոռանալ»։
1945 - Խորհրդային բանակը սկսեց նախապատրաստվել Բեռլինի գրոհին:
1945 - Լսելով, որ սովետական զորքերն առանց կռվելու գրավել են Էբերսվալդեն, Ադոլֆ Հիտլերն իր ստորգետնյա բունկերում ընդունում է պարտությունը և հայտարարում ինքնասպանության մտադրության մասին:
1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս:
1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
1915 - Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
1889 - ԱՄՆ-ի հարավային մասում, Օկլահոմա նահանգում՝ հիմնադրվեց Օկլահոմա Սիթին (անգլ.՝ Oklahoma City)։
1864 - Միացյալ Նահանգներում ընդունվում է օրենք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրա արվում է In God We Trust գրությունը։
1500 - Պորտուգալացի նավագնաց Պեդրու Ալվարիշ Քաբրալը ոտք է դնում Բրազիլիա:
1370 - Հիմնադրվում է Բաստիլը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Դավիդ Լուիս, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան
1982 - Կակա, բրազիլացի ֆուտբոլիստ
1980 - Քրիստինե Պեպելյան, հայ փոփ երգչուհի
1974 - Շավո Օդաջյան, ամերիկահայ բաս կիթառահար (System of a Down)
1959 - Վահագն Խաչատրյան, տնտեսագետ, քաղաքական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ (1992-96)
1952 - Ֆրանսուա Բեռլեան, հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան
1937 - Ջեք Նիքըլսըն, ամերիկացի հանրահայտ դերասան
- Ստացել է 3 «Օսկար» և 7 «Ոսկե Գլոբուս», ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» ներկայացված դերասանն է։ Հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Կկվի բնի վրայով թռչելիս», «Փայլ», «Չինական թաղամաս», «Ավելի լավ չի լինում»։
1912 - Քեթլին Ֆերրիեր, անգլիացի ակադեմիական երգչուհի (կոնտրալտո)
1912 - Կանետո Սինդո, ճապոնացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1909 - Ռիտա Լևի-Մոնտալչինի, իտալացի նյարդաբան (մ. 2012)
1904 - Ռոբերտ Օպենհեյմեր, ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծողը
1899 - Վլադիմիր Նաբոկով, ռուս գրող
- Հայտնի է առաջին հերթին որպես «Լոլիտա» (1955 թ.) վեպի հեղինակ։ Առաջադրվել է Նոբելյան մրցանակի։
1884 - Աշոտ Մադաթյան, հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ
1884 - Արշակ Ադամյան, երաժշտագետ
1870 - Վլադիմիր Լենին, հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար
1724 - Իմանուիլ Կանտ, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր
1707 - Հենրի Ֆիլդինգ, անգլիացի գրող և դրամատուրգ
1658 - Ջուզեպպե Տորելլի, իտալացի ջութակահար և կոմպոզիտոր (մ. 1709)