Պատմության այս օրը. դեկտեմբերի 14
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կապիկների միջազգային օրը (Monkey Day) *
Ազգային
- ԱՄՆ - Ալաբամայի օրը (Alabama Day)
- ԱՄՆ - Կանաչ երկուշաբթի (Green Monday) *
- ԱՄՆ - Բուայաբեսի օրը (National Bouillabaisse Day) *
- ԱՄՆ - Անվճար առաքման ազգային օրը (National Free Shipping Day) *
- ԱՄՆ - Տապակած շագանակների օրը (Roast Chestnuts Day) *
- ԱՄՆ - Թխվածքաբլիթների և թանձրուկների ազգային օրը (National Biscuits and Gravy Day) *
- ԱՄՆ - Սխտորով ձկան փաթիլների ազգային օրը (National Bouillabaisse Day)
- Բանգլադեշ - Նահատակաց մտավորականների օրը *
- Թուրքմենստան - Նավթագազային արդյունաբերության և երկրաբանության աշխատողների օրը
- Հնդկաստան - էներգախնայողության ազգային օրը (National Energy Conservation Day) *
- Ճապոնիա - Քառասուն յոթ ռոնինների հիշատակի օրը (Forty-seven Ronin Remembrance Day) *
- Մալավի - Ծառատունկի օրը
- Ռուսաստան - Բաշկիրական լեզվի օրը
- Ռուսաստան - Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման մասնակիցների մեծարման օրը
- Ռուսաստան - Քաղաքացիների ընդունելության համառուսաստանյանը *
- Ռուսաստան - Թռչունների հոգու բաց թողման օրը *
- Ուկրաինա - Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման մասնակիցների մեծարման օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008 - Եգիպտական հեռուստաընկերության 29-ամյա լրագրող Մունտազար-ալ-Զեյդին իր կոշիկները շպրտում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա, ասելով` «Սա քեզ հրաժեշտի համբույր, շուն»:
2004 - Ֆրանսիայի հարավում բացվեց աշխարհի ամենաբարձր ավտոճանապարհային կամուրջը՝ Ուղանցույց Միյոն։
- Կամուրջն ունի 7380 ոտնաչափ երկարություն (2460 մ) և 1029 ոտնաչափ բարձրություն (343 մ): Կամուրջի նախագծի հեղինակներն են բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերը և ֆրանսիացի կամրջաշինարար Միշել Վիրլոժոն: Այն նախագծված էր որպես վճարովի կամուրջ, որն անցնելու էր Թարն գետի հովտի վրայով և թեթևացնելու էր Լանգեդոկ շրջանով անցնող ճանապարհային երթևեկությունը Փարիզից Իսպանիա:
- Հսկայական կամրջի շինարարության համար պահանջվել է երեք տարի: Այն կազմված է ութ հատվածներից, որոնք հենվում են յոթ վեր խոյացող վիթխարի բետոնե սյուների վրա, որի արդյունքում կամուրջը սահմռկեցուցիչ տեսք է ստանում իր շրջապատի գեղեցիկ ֆոնի վրա: Կամուրջը, որի արժեքը 394 մլն. եվրո էր, անհրաժեշտ էր կահավորել նաև երթևեկության վարձավճարների մուծման համար ծառայող հանգույցով, ինչի շինարարությունը կամրջի արժեքը ավելացրեց ևս 20 մլն եվրոյով:
- Կառուցման ժամանակ Վիադուկը ամենաբարձր տրանսպորտային կամուրջն էր աշխարհում, նրա սյուներից մեկն ունի 343 մ բարձրություն, որը մի փոքր ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը և 40 մ ցածր՝ Նյու-Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգից:
1995 - Փարիզում ստորագրվեց Դեյտոնյան համաձայնագիրը, որով ավարտվեց մոտ 3 տարի տևած Բոսնիական պատերազմը:
1987 - Հիմնվեց «Համաս» պաղեստինյան իսլամական կուսակցությունը:
1939 - ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգայից Խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով։
- 1939 թվականի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ կառավարությունը բողոքի նոտա ուղարկեց Ֆինլանդիայի կառավարությանը՝ խորհրդային կողմի հայտարարմամբ, ֆիննական տարածքից կատարված հրետանային ռմբակոծության պատճառով։ Ռազմական գործողություններ սկսելու ողջ պատասխանատվությունը դրվեց Ֆինլանդիայի վրա։ Պատերազմն ավարտվեց Մոսկվայի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ Ֆինլանդիան մերձռազմաճակատային շրջաններից 430 000 ֆինների ստիպողաբար վերաբնակեցրեց երկրի խորքում, ինչի արդյունքում բնակիչները զրկվեցին իրենց ունեցվածքից։
- Գրեթե բոլոր արևմտյան, ինչպես նաև որոշ արդի ռուս պատմաբանների կարծիքով՝ ԽՍՀՄ-ի հարձակումը ընդդեմ Ֆինլանդիայի վերաբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին[2]: Պատերազմի հայտարարումը հանգեցրեց նրան, որ 1939 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը որպես ռազմական ագրեսոր հեռացվեց Ազգերի լիգայից: Դա ևս վկայությունն է այն բանի, որ համաշխարհային հանրության կարծիքով ԽՍՀՄ-ը ագրեսոր պետություն էր և հանդիսանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած պետություններից մեկը՝ նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի հետ միասին:
1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1913 - Գերմանական ռազմական առաքելությունը ժամանում է Կ.Պոլիս՝ գեներալ Լիման ֆոն Սանդերսի գլխավորությամբ: Ըստ վաղօրոք կնքված պայմանագրի գերմանական գեներալներն ու սպաները պարտավոր էին հիմնական ծառայության անցնել թուրքական բանակում։
1911 - Ռուալ Ամունդսենն առաջին անգամ պատմության մեջ հասավ Հարավային բևեռ:
1900 - Ֆիզիկոս Մաքս Փլամքն առաջին անգամ օգտագործեց «քվանտ» բառը, որը հանդիսացավ քվանտային մեխանիկայի սկիզբը:
- Քվանտային մեխանիկան ֆիզիկայի տեսական բաժին է։ Նկարագրում է քվանտային համակարգերը և դրանց շարժման օրենքները։ Դասական մեխանիկան, որը լավ նկարագրում է մակրոսկոպական մասշտաբներով համակարգերը, ի վիճակի չէ նկարագրել երևույթները ատոմների, մոլեկուլների, էլեկտրոնների և ֆոտոնների մակարդակում։ Քվանտային մեխանիկան ունակ է նկարագրել նաև էլեկտրոնների, ֆոտոնների, ինչպես նաև այլ տարրական մասնիկների վարքը, պայմանով, որ անտեսենք տարրական մասնիկների փոխակերպումները։ Տարրական մասնիկների փոխակերպումների նկարագրություն տալիս է դաշտի քվանտային տեսությունը։
- Քվանտային մեխանիկայի օգնությամբ ստացված արդյունքները հաստատված են փորձերով։
1861 - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։ Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։
1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։
1825 - Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում։
1812 - Ավարտվեց ռուս-ֆրանսիական պատերազմը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Եղիա Յավրույան, հայ ֆուտբոլիստ
1946 - Ջեյն Բիրկին, երգչուհի և դերասանուհի
- Հայտնի է ֆրանսիացի կոմպոզիտոր ու ռեժիսոր Սերժ Հենսբուրի հետ տևական ստեղծագործական ու անձնական կապով: Միասին հայտնի դուետներ են հեղինակել:
- Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի հետ նկարահանվել է «Լողավազան» ֆիլմում:
1936 - Տիգրան Լևոնյան, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր (վ. 2004)
1922 - Նիկոլայ Բասով, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մ. 2001)
1922 - Գոհար Գասպարյանը, այ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի
- Գոհար Գասպարյանը ուսանել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։
- 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Վախճանվել է է 2007 թ. մայիսի 16-ին։
1909 - Փայլակ Մանուկյան, հայ ճարտարապետ
1883 - Մորիհեյ Ուեսիբա, Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր (մ. 1969)
1825 - Ստեփան Ոսկանյան, հրապարակախոս (վ. 1901)
1802 - Հակոբ Մանվելյան, մանկավարժ (վ. 1870)
1503 - Նոստրադամուս, ֆրանսիացի ալքիմիկոս
- Հայտնի է իր կանխատեսումներով: