Պատմության այս օրը. դեկտեմբերի 25
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սուրբ Ծնունդը նոր հույան օրացույցով *
Կրոնական
- Լյութերական - Սուրբ Ծնունդ *
- Կաթոլիկ - Սուրբ Ծնունդ *
- Հեթանոսական - Նարդուգան *
- Սլավոնական - Կոլյադա *
- Ուղղափառ - Սուրբ Սպիրիդոն Տրիմիֆունտ Հրաշագործի հիշատակի օրը
Ազգային
- ԱՄՆ - Դդմով կարկանդակի ազգային օրը
- ԱՄՆ - Խոհարարի համբույրի օրը
- Թայվան - Սահմանադրության օրը
- Իսրայել - Տասներորդ տևետ *
- Կամերուն - Երեխաների պաշտպանության օրը
- Հնդկաստան - Բհագավատ Գիտա Ջանյանտի (Բհագավատ Գիտայի հայտնության օրը) *
- Հնդկաստան - Մոկշադա Էկադաշի (Mokshada Ekadashi) *
- Հնդկաստան - Արդյունավետ կառավարման օրը
- Մեծ Բրիտանիա - Եղիսաբեթ II-ի ավանդական ուղերձը Ազգերի համագործակցության և Միացյալ Թագավորության ժողովուրդներին
- Մոզամբիկ - Ընտանիքի օրը
- Չինաստան - Սահմանադրության օրը
- Պակիստան - Քուայդ-ի-Ազամ օրը *
- Պերու - Տականակույ *
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010 - Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ երկու շաբաթ տեղի ունեցավ անոմալ երևույթ՝ տեղում էր սառցե անձրև։
1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։
- Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։
- «Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում,ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով:Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել...»։
1991 - ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց:
1991 - Ուզբեկստանն անկախացավ ԽՍՀՄ-ից:
1990 - Համացանցի ծննդյան օրն է։
- Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվեց ապահովել Hypertext Transfer Protocol հաճախորդի ու սերվերի միջև կապը։
1989 - Գնդակահարվեց Ռումինիայի ղեկավար Նիկոլաե Չաուշևսկուն կնոջ հետ, ով կառավարել է 1965-1989 թթ.: Չաուշևսկուն գորբաչովյան վերակառուցման սուր քննադատ էր:
1980 - ASALA. Պայթեցվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Քլոթըն օդանավակայանի ռադարային կայանը, իսկ օդանավերի վայրէջքի ուղու վրա տեղադրված երկրորդ ռումբը վնասազերծվում է։
- Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
1979 - Խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան. սկսվեց աֆղանական պատերազմը:
1962 - Տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի առաջնադիտումը, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում:
1958 - Խորհրդային քրեական օրենսգրքից հանվեց «ազգի թշնամի» հասկացությունը, իսկ ազատազրկման ժամկետը կրճատվեց` 25-ից 15 տարի:
1946 - ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ առաջին անգամ Եվրոպայում թողարկվեց ատոմային ռեակտորը։
1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:
1759 - Ֆիզիկոս Ջոզեֆ Ադամ Բրաունը ստացավ պինդ սնդիկ:
ԾՆՎԵԼ ԵՆ
1989 - Ադրիան ֆոն Ցիգլեր, շվեյցարացի երգահան
1971 - Դայդո, բրիտանացի երգչուհի
1930 - Արմենակ Ալաջաջյան, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ
1927 - Ռամ Նարայան, հնդիկ երաժիշտ։
1903 - Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան), հայ արձակագիր, մանկագիր (վ. 1978)
1899 - Համֆրի Բոգարտ, ամերիկացի կինոդերասան
- Ամերիկյան կինոակադեմիան իր հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան հատկցրել է պատվավոր 1-ին տեղը։
- Բոգարտի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Կասաբլանկա», «Աֆրիկական թագուհին», «Ապստամբություն Քեյնի վրա», «Մալթյան բազեն», «Բարձր Սիերրա», «Ունենալ և չունենալ», «Խորը քուն», «Կի-Լարգո»:
1890 - Ալեքսանդր Հակոբյան, մեխանիկ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)
1642 - Իսահակ Նյուտոն, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփաև աստվածաբան (մ. 1727)