Պատմության այս օրը. դեկտեմբերի 8
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կլիմայի համաշխարհային օրը (World Climate Day) *
- Վառված մոմերի համաշխարհային օրը (Worldwide Candle Lighting Day) *
- Երգչախմբի համաշխարհային օրը (World Choral Day) *
- Ժամանակի մեջ ճանապարհորդի օրը (Pretend to be a Time Traveler Day) *
- Կարիբյան համայնքի օրը (Día CARICOM-Cuba) *
Ազգային
- Ալբանիա - Երիտասարդության ազգային օրը
- ԱՄՆ - Սալի ազգային օրը (National Lard Day) *
- ԱՄՆ - Բարմենի ազգային օրը (National Bartender Day) *
- ԱՄՆ - Բրաունի ազգային օրը (National Brownie Day) *
- ԱՄՆ - Սուրբ Ծննդյան տոնածառի ազգային օրը (National Christmas Tree Day) *
- ԱՄՆ - Ականջները մաքրելու օրը (Take it in the Ear Day) *
- Արևելյան Թիմոր - Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ բեղմնավորման տոնակատարությունը
- Բուլղարիա - Ուսանողական օր *
- Գուամ - Կամարացի Տիրամոր օրը *
- Իտալիա - Ազգի տոնը (Festa di A Nazione) *
- Հյուսիսային Մակեդոնիա - Ուսանողի օրը
- Հյուսիսային Մակեդոնիա - Օհրիդացի Սուրբ Կլիմենտի օրն է
- Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Սահմանադրության օրը
- Ղրղըզիան - Ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների օրն է
- Ճապոնիա - Բոդհի օրը (Bodhi Day) *
- Չիլի - Անարատ բեղմնավորման օրը *
- Պանամա - Մայրերի օր
- Պարագվայ - Մարիամ Կաակուպեի օրը (Virgin of Caacupé Day) *
- Ռուսաստան - Գանձապետարանի օրը *
- Ռուսաստան - Նկարչի օրը *
- Ռուսաստան - Մեծ անտեղյակության օրը *
- Ռումինիա - Սահմանադրության օրը
- Սալվադոր - Կոնսեյսաու դա Փրայայի տոն (Festa da Conceição da Praia)
- Ուզբեկստան - Սահմանադրության օրը
- Ֆինլանդիա - Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օրը (Jean Sibeliuksen ja suomalaisen musiikin päivä) *
- Ֆոլկլենդյան կղզիներ - Ճակատամարտի օրը
- Ֆրանսիա - Լույսերը փառատոն *
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1991 - Բելովեժսկայա Պուշչայում Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց:
1991 - Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։
1991 - Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1987 - Վաշինգտոնում ստորագրվեց պայմանագիր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև՝ միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին:
1982 - Աթենքում Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Հայկական Ժողովրդային Հեղափոխական Շարժման անդամ Գառնիկ Վահրատեանը իր բարեկամ Վահիկ Խուտավերտեանի հետ մոտոցիկլետով աշխատանքից տուն վերադարձի ճանապարհին նռնակով հարձակման է ենթարկվում։
- Գառնիկը մահանում է, Վահիկը ձերբակալվում է, ապա ազատ արձակվում։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ամբաստանում է թրքական գաղտնի ծառայություններին իր համակիրներին աշխարհի տարբեր ծայրերում սպանելու մեջ։
- Մինչ այդ, 1982-ի Նոյեմբերի 5-ին, սպանվել էր Հոլանդիայի Ալմելո քաղաքում լույս տեսնող «Պայքար» ամսագրի խմբագիր Նուպար Եալըմեանը (թրքահպատակ, հայտնի նաև Ռեշօ Յալըմ անունով)։
- Բեյրութում 1982-ի Դեկտեմբերի 24-ին սպանում են Մինաս Սիմոնեանին, իսկ 1983-ի Մարտի 12-ին նորից Բեյրութում, սպանվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Հագօպ Տարագճեան Բարեսիրական Միութեան հիմնադիր Կարապետ Փաշապէզեանը։
1982 - Նորման Մեյերը պատանդ է վերցնում... Վաշինգտոնի արձանը` սպառնալով պայթեցել այն իր մեքենայում գտնվող պայթուցիչով, եթե վերջ չտրվի միջուկային սպառազինության մրցավազքին:
- Տասը ժամ անց նրան սպանել է դիպուկահարը, սակայն պարզվեց` մեքենան դատարկ էր:
1980 - Մարկ Դևիդ Չապմենը ատրճանակի կրակոցներով սպանում է Ջոն Լենոնին, ում նույն օրը երաժիշտը նվիրել էր իր ստորագրությունը:
1941 - Լեհաստանում հիտլերականները հրեաներին սպանելու համար առաջին անգամ թունավոր գազ են օգտագործում:
1895 - Կովկասի փոխարքան կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։
1810 - Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1978 - Իեն Սոմերհոլդեր, ամերիկացի դերասան
1955 - Լևոն Խեչոյան, հայ արձակագիր (մ․ 2014)
1953 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերը:
- «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։
- 1983 թվականին Բեսինջերը նկարահանվել է «Երբեք մի ասա «երբեք»» («Never Say Never Again») ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից։ Դրանից հետո նա հայտնվում է «Տղամարդը, որ սիրում էր կնոջը» («The Man Who Loved Women»), «Նադին» («Nadine»), «Կույր ժամադրություն» («Blind Date») կատակերգություններում։ Մեծ հաջողություն է ունենում նրա մասնակցությամբ էրոտիկ «Ինն ու կես շաբաթ» («Nine 1/2 Weeks») ֆիլմը։
1943 - Ջիմ Մորիսոն, ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան
- The Doors ռոք խմբի մենակատարն է և 1960-ականների ամենահայտնի փոփ/ռոք կերպարներից մեկը:
- Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ:
- «Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում: Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը: Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը:
- Մորիսոնը իր անսանձ, վայրի և անկառավարելի բնավորության շնորհիվ դարձել է 20-րդ դարի հանրաճանաչ մշակույթի ամենախռովարար և ճանաչված կերպարներից մեկը։
- Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը։
- Մահացել է 27 տարեկանում:
1930 - Մաքսիմիլիան Շելլ, ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մ. 2014)
1922 - Լյուսյեն Ֆրոյդ, գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մ. 2011)
1919 - Հրաչյա Հովհաննիսյան, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ
1723 - Փոլ Անրի Հոլբախ, ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մ. 1789)
1496 - Ամիրդովլաթ Ամասիացի, հայ բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր
- Ամիրդովլաթ Ամասիացին ամենանշանավոր հայ բժիշկն է և ամենաբեղմնավոր ու հեղինակավոր մատենագիրը, որ ընդարձակ երկեր է թողել հայերեն լեզվով բժշկության բոլոր ճյուղերում։
- Երբ ճեղքվում է մազը և անժամանակ սպիտակում մազն ու մորուքը
- Զաքարիայի որդին ասում է, թե սրա պատճառն այն է, որ մարմնում ավելացել է չորությունը, կամ շատ է կերել աղի կերակուր՝ ապուխտ, չորացրած ձուկ և սրանց նման այլ աղի բաներ։
- Մազը երկճյուղվում է խոշորությունից։ Դեղն այն է, որ պետք է լվանալ պորայի (ոսկեսինձ, Crysocolle borax) ջրով, որպեսզի մազը լինի բարակ ու փափուկ։
- Ամեն դեպքում պետք է կիրառել հետևյալ բուժումը, չոր կերակուր ուտելուց հետո պետք է գլուխն օծել մանուշակի յուղով ու լվանալ տաք ջրով, օգտակար է նաև ջրի ու ձեթի խառնուրդը։ Լավն այն է, որ մարմինդ հանգիստ պահես, սնվես լավագույն կերակուրներով, խմես գինի ու շուտ-շուտ մտնես բաղնիք, գլուխդ օծելով մանուշակի յուղով, նունուֆարի և ճակնդեղի հյութով։
- Աահակն (բժիշկ է.- խմբ.) ասում է, թե երբ սկսի մազը նոսրանալ, առ ծովի փրփուր ու բարձվենիկի մոխիր, ձիթապտղի ձեթ, որը հին լինի, շաղախիր և օծիր, շատ է օգտակար։ Եվ առհասարակ ամեն բան, որ մարմինը տաքացնում է, կարելի է օգտագործել. եթե դափնու տերևը տրորես քացախով և դրանով օծես մազերդ, դրանք կդառնան պայծառ ու գեղեցիկ։ Իսկ եթե իրար խառնես յուղն ու մոմը և դրանով օծես մշտապես, սա շատ կօգնի, որ մազ աճի։ Անպայման խիստ օգտակար է լատանի ձեթով մշտապես օծելը։
- Ինչպես ասում է Գեղիանոսը, սև մազ բուսնելու պատճառը տաք ու փափուկ գոլորշիներից է, որը բնությունն ինքն է կաշուց հանել տալիս, և երբ սա թուլանում է, մազն սպիտակում է ու բարակում։
- Սրա առաջն առնելու համար անհրաժեշտ է, որ մարդը զգույշ մնա բոլոր հով ու գեջ կերակուրներից, ինչպիսիք են կաթն ու մածունը, ձուկը, պախրայի միսը և որ սրանց նման են։ Սպիտակելուն ամենաշատն օգնում է գինի խմելը։
- Լավ է ամեն օր սոված փորին հինգ գրամ պղպեղ ուտելը։ Պետք չէ շուտ-շուտ լողանալ, շատ մերձավորություն անել։
մ.թ.ա. 65 - Հորացիուս, հին հռոմեացի նշանավոր գրող (մ. մ.թ.ա. 8)
Читать на русском