Պատմության այս օրը. հուլիսի 6
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Համբույրի համաշխարհային օրը (World Kissing Day) *
Համբույրի համաշխարհային ոչ պաշտոնական տոնը ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։
- Զոոնոզային վարակների համաշխարհային օրը (World Zoonoses Day) *
Ազգային
- ԱՄՆ - Անձրևանոցի պատմուճանի օրը (Umbrella Cover Day) *
- ԱՄՆ - Տապակած հավի ազգային օրը (National Fried Chicken Day) *
- ԱՄՆ - Ռոլլի ազգային օրը (National Hand Roll Day) *
- ԱՄՆ - Վիրտուալ օգնականին վիրտուալ գրկախառնվելու օրը (Virtually Hug A Virtual Assistant Day) *
- ԱՄՆ - Ծրագրավորողին ճաշի հրավիրելու օրը (Take Your Webmaster To Lunch Day) *
- Գայանա - Կարիբյան համայնքի օրը (CARICOM Day)
- Դանիա - Ֆրեդերիցիայի ճակատամարտի օրը
- Զամբիա - Հերոսների օրը
- Լեսոտո - Ընտանիքի օրը
- Լիտվա - Պետականության օրը
- Կայմանովյան կղլիներ - Սահմանադրության օրը
- Կոմորյան կղզիներ - Անկախության օրը
- Իսպանիա - Սար-Ֆերմինի փառատոնի սկիզբը (մինչև հունիսի 14-ը)
- Հարավային Սուդան - Մայրերի օրը
- Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (Van Mahotsav)
- Հնդկաստան - MHIP օրը *
- Ղազախստան - Մայրաքաղաքի օրը
- Ղազախստան - Առաջին նախագահի ծննդյան օրը
- Մալավի - Անկախության օրը
- Չեխիա - Յան Հուսի հիշատակի օրը (Jan Hus Day) *
- Չիլիի - Ծառատունկի օրը
- Պերու - Ուսուցչի օրը
- Ռուսաստան - ՆԳՆ ֆինանսական ծառայության օրը
- Ռուսաստան - Ավելներ սարքելու օրը
- Սանթ-Վինսենթ և Գրենադինյան կղզիներ - Կառնավալային երկուշաբթի (Carnival Monday) *
- Ֆինլանդիա - Էյնո Լեյնոյի ծննդյան օրը *
* Հուլիսի 6-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 - Քվեբեկում բենզատար գնացքը դուրս է գալիս գծերից, պայթելու և վառվելու հետևանքով զոհվում է 47 մարդ և ավերվում է Լաք Մեգանթիք գյուղի 30 տուն։
1994 - Էկրաններ բարձրացավ Ռոբերտ Զեմեկիսի «Ֆորեսթ Գամփ» կինոնկարը:
1975 - Կոմորյան Կղզիներն անկախություն են ստանում Ֆրանսիայից։
1973 - Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը:
1957 - «The Beatles» խումբն ստեղծվելուց երեք տարի առաջ ճակատագրական հանդիպում են ունենում Ջոն Լենոնն ու Փոլ Մաքքարթնին:
1957 - Ալթեա Գիբսոնը դառնում է Ուիմբլդոնի մրցաշարում հաղթած առաջին սևամորթ մարզիկը:
1947 - Սովետական Միությունում սկսվում է АК-47 ինքնաձիգի արտադրությունը:
1944 - Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքում կրկեսի հրդեհից զոհվում է 168 մարդ:
1938 - Հայտնաբերվեց Յուպիտերի անկանոն արբանյակ Լիսիստեյան:
1885 - Լուի Պաստյորը Յոզեֆ Մայսթեր անունով տղայի վրա հաջողությամբ փորձարկում է կատաղության դեմ ստեղծած վակցինան:
1785 - Դոլարը դառնում է ԱՄՆ դրամական միավոր:
1189 - Ռիչարդ Առյուծասիրտը դառնում է Անգլիայի թագավոր:
ԾՆՎԵԼ ԵՆ
1986 - Դեյվիդ Կարպ, ամերիկացի վեբ ծրագրավորող և անհատ ձեռներեց
- Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ Կարպի ստեղծած ցանցը աշխատել է 200 միլիոն դոլար և ավելին, Tumblr կայքի արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար։
1980 - Եվա Գրին, ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել
- Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։
- BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է։
1975 - Ֆիֆթի Սենթ՝ Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III, առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան։
- Նա համաշխարհային ճանաչում ձեռք է բերում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։
1970 - Մելիքսեթ Խաչիյան, ամերիկահայ շախմատիստ
1951 - Ջեֆրի Ռաշ, ավստրալիացի դերասան, պրոդյուսեր
- Հանդիսատեսին հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը», «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին», «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին», «Ռազմիկի ճանապարհը», «Արքան է խոսում», «Մարկիզ դե Սադի փետրագրիչը» ֆիլմերից։
1946 - Սիլվեսթր Սթալոնե, ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ
- Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։ «Ռոկկի» ֆիլմի համար «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն դերասան» և «Լավագույն սցենար» անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 10 անվակարգերում և ստացել «Օսկար» «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։ Այն Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է՝ որպես լավագույն սպորտային ֆիլմ։
1940 - Նուրսուլթան Նազարբաև, Ղազախստանի 1-ին նախագահը
1907 - Ֆրիդա Կալո, մեքսիկացի նկարչուհի
- Առավել հայտնի իր ինքնանկարներով: Մեքսիկական մշակույթը և Մինչկոլումբոսյան Ամերիկայի ժողովուրդների արվեստները նշանակալի ազդեցություն ուենցան նրա ստեղծագորությունների վրա: Ֆրիդա Կալոյի գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին:
1888 - Գրիգոր Չուբարյան, հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ
1879 - Ագրիպինա Վահանովա, բալետի պարուհի
1865 - Էմիլ Ժակ-Դալկրոզ, շվեյցարացի կոմպոզիտոր
1850 - Նիկոլայ I, ռուս կայսր
1820 - Ղևոնդ Ալիշան, հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, ՎենետիկիՄխիթարյան միաբանության անդամ (մ. 1901)