«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունիսի 17

Պատմության այս օրը. հունիսի 17

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought)

Հունիսի 17-ին նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի համար հիմք է դարձել1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովը: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում`   գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝

  1. 1. Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
  2. 2. Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
  3. 3. Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:

 Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը ևս Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:

  • Աղբահավաքի համաշխարհային օրը (Global Garbage Man Day) *
  • Տեսելյացիայի համաշխարհային օրը (World Tessellation Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Բանկեր Հիլի օրը (Bunker Hill Day) 
  • ԱՄՆ - Բանջարեղեն ուտելու ազգային օրը (National Eat Your Vegetables Day) *
  • ԱՄՆ - Խնձորով շտրուդելի օրը (National Apple Strudel Day) *
  • ԱՄՆ - Կատվի հետ աշխատանքի գնալու ազգային օրը (National Take Your Cat to Work Day) *
  • ԱՄՆ - Ստյուարտ գարեջրի ազգային օրը (National Stewart’s Root Beer Day) *
  • ԱՄՆ - Բալով կարկանդակի ազգային օրը (National Cherry Tart Day) *
  • Արգենտինա - Մարտին Միգել դե Գուեմեսի օրը (Martin Miguel de Guemes Day) 
  • Գվատեմալա - Հայրիկի օրը
  • Իրան - Նահատակ իմամ Ջաֆար աս-Սադիկի օրը  (Martyrdom of imam Ja’far al-Sadiq) 
  • Իսլանդիա - Ազգային օրը (National Day) 
  • Լատվիա - Օկուպացիայի օրը
  • Հունաստան - Սիրահարների օրը (Couples Day) 
  • Ռուսաստան - Մուսային հրապուրելու օրը 
  • Ռումինիա - Ազգային ավիացիայի օրը
  • Սալվադոր - Հայրիկի օրը

* Հունիսի 17-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Ժամը 23-ի սահմաններում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ դաժան ծեծկռտուքը, որի հետևանքով օրեր անց՝ հունիսի 29-ին, մահացավ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
2008
- Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց «Բոլոր ժամանակների 10 լավագույն ամերիկյան ֆիլմեր ըստ 10 ժանրերի» վարկանիշային ցանկը։
1992 - Ստեղծ­վե­ցին ՀՀ ԶՈՒ ռազ­մա­ա­վի­ա­ցի­ոն զոր­քե­րը:
1982 - Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ԱՄՆ նա­խագահ Ռոլանդ Ռեյգանը ԽՍՀՄ-ն անվանեց չարիքի կայս­րություն։
1970
- Էդվին Լենդը արտոնագրեց «Polaroid» տեսախցիկը:
1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։
1967
- Չինաստանում կատարվեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:
1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուերը 45 րոպեում կա­տա­րեց երիկամի տեղադրման առաջին վիրահա­տու­թյու­նը։
1940 - Գերմանական ռազմաօդային ուժերը խորտակեցին մեծբրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 4000 մարդ:
1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։
1885 - Ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք:
1866 - Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-Պրուսական պատերազմը:
1765 - Հիմնադրվել է Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։
1579 - Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում` ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն կոչում է «Nova Albion»` հայտարարելով անգլիական:


ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Ջորդան Հենդերսոն, անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1980 - Կարեն Ալեքսանյան, հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1976 - Պյոտր Սվիդլեր, ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994)
1939 - Կշիշտոֆ Զանուսսի, լեհ կինոռեժիսոր
1929 - Տիգրան Պետրոսյան, շախմատի աշխարհի չեմպիոն
1909 - Սողոմոն Երամյան, խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958)
1900 - Մարտին Բորման, Հիտլերի տեղակալը
1887 - Աշոտ Հովհաննիսյան, պատմաբան, պետական գործիչ
1882 - Իգոր Ստրավինսկի, ռուս դաշնակահար, դիրիժոր, երգահան
1879 - Արշակ Ալպոյաճյան, սփյուռքահայ պատմաբան, բանասեր
1846 - Քեթևան Արամյան, հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից
1818 - Շառլ Գունո, ֆրանսիացի երգահան  
1818 - Գևորգ Ախվերդյան, հայ գիտնական-բանահավաք
1802 - Հերման Գոլդշմիդտ, գերմանացի աստղագետ և նկարիչ