Պատմության այս օրը. հունիսի 7
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սննդի անվտանգության համաշխարհային օրը (World Food Safety Day)
Ազգային
- Ալժիր - Մայրերի օրը
- ԱՄՆ - Օկլահամայի ազգային օրը (National Oklahoma Day)
- ԱՄՆ - Երախաների հիշատակի օրը (Children’s Awareness Memorial Day)
- ԱՄՆ - Քաղցկեղից վերապրածների ազգային օրը (National Cancer Survivors Day) *
- ԱՄՆ - Տեսամագնիտոֆոնի ազգային օրը (National VCR Day) *
- ԱՄՆ - Փրինսի ծննդյան օրը (Prince’s Birthday) *
- ԱՄՆ - Շոկոլադե պաղպաղակի ազգային օրը (National Chocolate Ice cream Day) *
- ԱՄՆ - Կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային օրը (National Animal Rights Day) *
- ԱՄՆ - Բունի ազգային օրը (National Boone Day) *
- Արգենտինա - Լրագրողի օրը
- Դանիա - Դանիայի արքայազն Յոահիմի ծննդյան օրը
- Դոմինիկյան Հանրապետություն - Մայրերի օրը
- Թունիս - Մայրերի օրը
- Թուրքմենստան - Տեքստիլ արդյունաբերության աշխատողների օրը
- Իսլանդիա - Ձկնորսների օրը
- Լիտվա - Հայրիկի օրը
- Կանադա - Զինված ուժերի օրը
- ԿԺԴՀ - Վաշապաձև նավակների փառատոնը (Dragon Boat Festival) *
- Հաիթի - Մայրերի օրը
- Հորվաթիա - Դիվանագիտության օրը
- Հունգարիա - Ուսուցչի օրը
- Ղրղզստան - Ֆինանսատնտեսական բաժնի աշխատողների օրը
- Մադագասկար - Մայրերի օրը
- Մալթա - Հունիսի 7 (Sette Guigno)
- Մավրիկիոս -Մայրերի օրը
- Մեքսիկա - Արտահայտվելու ազատության օրը *
- Մորոկո - Մայրերի օրը
- Նիգերիա - Մայրերի օրը
- Նորվեգիա - Շվեյցարիայի հետ միության փլուզման օրը
- Շվեյցարիա - Հայրիկի օրը
- Չիլի - Արիկայի ճակատամարտը
- Պերու - Դրոշի օրը
- Ռուսաստան - Ջրամբարների մաքրման օրը
- Ռուսաստան - Քրաուդֆանդինգի օրը *
- Ռուսաստան - Մելիորատորի օրը
- Սենագալ - Մայրերի օրը
- Սլովակիա - Սլովակյան ազգի հուշագրի ստորագրման օրը
- Ուկրաինա - Տեղական արդյունաբերության աշխատողների օրը
- Ուկրաինա - Ջրային տնտեսության աշխատողների օրը
- Ֆրանսիա - Մայրերի օրը
* Հունիսի 7-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2000 - ՄԱԿ-ը Իսրայելի և Լիբանանի միջև անցկացնում է բաժանարար «Կապույտ գիծը»:
1982 - Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը բացվեց որպես թանգարան:
1981 - Իսրայելական օդուժը իրականացրեց «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին:
1960 - Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվում է կրթություն ստանալ։
1948 - Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշի հրաժարականից հետո երկրում հաստատվում է կոմունիստական ռեժիմ:
1905 - Նորվեգիայի իշխանությունը լուծարում է Շվեդիայի հետ կազմած միությունը
1883 - Տեղի ունեցավ Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը:
1872 - Մոսկվայում սկսվեց քաղաքի առաջին ձիաքարշ երկաթուղու շինարարությունը:
1724 - Թուրքական ստվարաթիվ բանակը գրավում է Երևանը:
1632 - Հնդկաստանում դրվեց Թաջ-Մահալի հիմքը:
1498 - Քրիստոփոր Կոլումբոսը կատարում է իր երրորդ ճամփորդությունը։
1494 - Իսպանիան և Պորտուգալիան ստորագրում են Նոր Աշխարհն իրենց միջև բաժանող Տորդեսիլյասի պայմանագիրը:
1340 - Հոլանդիայում հիմնադրվում է Ռոտերդամ քաղաքը։
1099 - Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ սկսվեց Երուսաղեմի պաշարումը:
- Առաջին արշավանքի շրջանակներում խաչակիրների կողմից սկսվեց Երուսաղեմի պաշարումը: Խաչակիրները արշավում էին Ռայմոնդ Թուլուզացու, Գոտֆրիդ Բուլյոնցու և Ռոբերտ Նորմանդացու գլխավորությամբ: Մուսուլմանները կարողացել էին մոտ 1 ամիս դիմադրել: Սակայն 1099թ. հուլիսի 15-ին խաչակիրները պաշարողական մեքենաների հաջող գրոհների արդյունքում կարողացան կոտրել դիմադրությունը և ներխուժել քաղաք: Ներխուժումից հետո խաչակիրները իսկական սպանդ իրականացրեցին Երուսաղեմում: Ահա թե ինչ է գրում դեպքերի ժամանակակից Վիհլեմ Թիրացին: «Անհնար էր առանց սարսափի տեսնել, թե ինչպես էին սպանվածների մարմինները գցած և մարմնի մասերը և ինչպես էր ամբողջ գետինը արյունով պատված: Եվ ոչ միայն այլանդակված մարմիններն էին սարսափ տարածում այլև էլ ավելի սահմռկեցուցիչ էր այն որ, հաղթողները ոտքից գլուխ արյան մեջ էին և սարսափեցնում էին յուրաքանչյուրին: Խոսում են, որ տաճարում 10 հազար մարդ է սպանվել, չհաշված նրանց ովքեր սպանվել այստեղ քաղաքում, փողոցներում հրապարակներում որոնց թիվը ավելի քիչ չէ: Զորքերի մի մասը քաղաքի տարբեր անկյուններից որսում էր այդ դժբախտներին, որոնք ցանկանում էին պատսպարվել և սպանում էր: Ուրիշները խմբերով մտնում էին տներ վերցնում ընտանիքներին, կանանց երեխաներին և սրախողխող անում, կամ նետում որևէ բարձր կետից, որից հետո նրանք մահանում էին: Դրան զուգահեռ տներ մտնողները սեփականաշնորհում էին զոհերի ունեցվածքը: Դա խաչակիրների միջև համաձայնեցվել էր նախքան քաղաքի պաշարումը: Այդ իսկ պատճառով նրանք շատ ավելի լավ կերպով էին ուսումնասիրում քաղաքը և ավելի այլանդակ կերպով սպանում քաղաքացիներին: Նրանք մտնում էին ամենագաղտնի թաքստոցները և տներ մտնելով դռներին վահան կամ զենք էին կախում, որը խորհրդանշում էր այն, որ այդ տունը արդեն իսկ զբաղված է»:
ԾՆՎԵԼ ԵՆ
1990 - Իգի Ազալիա, ավստրալացի ռեփեր և երգահան
1970 - Կաֆու, բրազիլացի ֆուտբոլիստ
1959 - Ստեփան Դեմիրճյան, քաղաքական գործիչ
1958 - Փրինս, ամերիկացի երաժիշտ
- «Գրեմմիի», «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։
1952 - Օրհան Փամուկ, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ։
1942 - Դեննիս Միդոուս, ամերիկացի գիտնական
1922 - Բոբ Մարտին, ավստրիացի երգիչ
1917 - Անդրեյ Մանուչարով, խորհրդային փորձարկող օդաչու
1914 - Գևորգ Ժուսգալյան, ԱՄՆ բանակի սպա
1914 - Խոջա Ահմադ Աբբաս, հնդիկ կինոռեժիսոր
1905 - Ջեյմս Բրեդդոկ, ամերիկացի բռնցքամարտիկ
1896 - Ռոբերտ Մալիկեն, ամերիկացի ֆիզիկոս
1879 - Արշակ Ալպոյաճյան, բանասեր և հայագետ
1848 - Պոլ Գոգեն, ֆրանսիացի նկարիչ
1683 - Պաղտասար Դպիր, բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ