«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 10

Պատմության այս օրը. մայիսի 10

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մայրերի միջազգային օրը (Mother’s Day)

Այս օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։
Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, այդ թվում՝ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում, Ղրղզստանում և Բրազիլիայում։ Վրաստանում այն տոնում են մարտի 3-ին, Մեծ Բրիտանիայում՝ մարտի առաջին կիրակի օրը, Եգիպտոսում՝ մարտի 21-ին,Հայաստանում՝ ապրիլի 7-ին: Իսպանիայում, Պորտուգալիայում և Լիտվայում Մայրերի օրը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը, Հունաստանում՝ մայիսի 9-ին, Ֆիլիպիններում՝ մայիսի 10-ին, Լեհաստանում՝ մայիսի 26-ին, իսկ շվեդներն ու ֆրանսիացիները իրենց մայրերին շնորհավորում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը:
Ղազախստանի Հանրապետությունում Մայրերի օրը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, Բելառուսում՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մայրերի օրը նշվում է նոյեմբերի վերջին կիրակի օրը, իսկ սերբերը՝ դեկտեմբերին։
ԱՄՆ-ում և Ավստրալիայում գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ այդ օրը հագուստի վրա կրում են մեխակ։ Ընդ որում, ծաղկի գույնը նշանակություն ունի․գունավոր ծաղիկը վկայում է այն մասին, որ տվյալ անձի մայրը ողջ է, իսկ սպիտակ ծաղիկները ամրացնում են հագուստին՝ ի հիշատակ մահացած մայրերի։

  • Հանուն առողջության շարժման համաշխարհային օրը (Global Move for Health Day)
  • Գայլախտի համաշխարհային օրը  (World Lupus Day) *
  • Մայր օվիկիանոսի օրը (Mother Ocean Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Վաշինգտոնի ազգային օրը (National Washington Day) 
  • ԱՄՆ - Ճարպակերպերի ազգային օրը (National Lipid Day) *
  • ԱՄՆ - Ծովախեցգետինների ազգային օրը (National Shrimp Day) *
  • ԱՄՆ - Ոսկե Սեպի ազգային օրը (Golden Spike Day) *
  • ԱՄՆ - Լյարդի և սոխի ազգային օրը (National Liver and Onions Day) 
  • ԱՄՆ - Կոնֆեդերացիայի հիշատակի օրը (Confederate Memorial Day) 
  • ԱՄՆ - Սենյակը կարգի բերելու ազգային օրը (National Clean Up Your Room Day) *
  • ԱՄՆ - Մեկ ոտաբոբիկ օր (One Day Without Shoes Day) *
  • ԱՄՆ - Ողջ գիշեր արթուն մնալու օրը (Stay Up All Night Night) *
  • Բելառուս - Պետական դրողի և Պետական գերբի օրը
  • Բրունեյ - Նուզուլ Ալ-Ղուրան (Nuzul Al-Qur’an) *
  • Գվատեմալա - Մայրերի օրը
  • Գերմանիա - Գրքերի օրը
  • Կամբոջա - Հերկի արքայական արարողությունը * 
  • Հայաստան - Սուրբ Խաչի երևման տոն (Հայ Առաքելական Եկեղեցի)

Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:

  • Հոնդուրաս - Ֆերիա դե Սան Իսիդրո (Feria de San Isidro) *
  • Ղրղզստան - Բանկային աշխատողի օրը
  • Ճապոնիա - Աղախինների օրը *
  • Մալայզիա - Նուզուլ Ալ-Ղուրան (Nuzul Al-Qur’an) *
  • Մալդվիններ - Երեխաների օրը 
  • Մեքսիկա - Մայրերի օրը
  • Միացյալ թագավորություն - Հողմաղացների ազգային ուիքենդը (National Mills Weekend) *
  • Միկրոնեզիա - Սահմանադրության օրը 
  • Ռուսաստան - Գրապալատի հիմնադրման օրը
  • Ռուսաստան - Ինը կյանքերի օրը
  • Ռումինիա - Անկախության օրը 
  • Ռումինիա - Թագավորի օրը 
  • Ռումինիա - Հայրերի օրը
  • Սալվադոր - Մայրերի օրը
  • Ֆրանսիա - Ստրկության վերացման օրը (The day of the abolition of slavery) 

Փառատոններ

  • Բելգիա - Կատուների փառատոն (Kattenstoet) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:
2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ:
2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթ­նան։
2005
 - Թբիլիսիի Ազատության հրապարակում Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը նռնակ նետեց դեպի ամբիոն, որտեղ գտնվում էին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և Վրաստանի նախագահ Միխաել Սահակաշվիլին։

  • Նռնակը չպայթեց։

1982 - Երկու պայթյուններ Ժնևի բանկերում՝ պատճառելով նյութական վնաս։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Աշխարհի Պատժիչ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։
1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան:
1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վար­ձը։ 
1940 - Ու­ինս­թոն Չեր­չի­լը
ընտր­վում է Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պետ:
1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:
1932 - Լենինգրադի «Կոմինտերն» գործարանը թողարկեց սո­վե­տական առաջին 20 հեռուստացույցները։
1923 -
Ստեղծվեց Անդրկովկասի առաջին ավիաընկերությունը։
1913 - Փորձարկվեց աշխարհում առաջին չորս շարժիչ ունեցող ինքնաթիռը` «Ռուսական վիտյազ»:
1877 - Ռումինիան հայտարարեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1866 - Ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը:
1844 - Կանադայի մայրաքաղաքը Քինգստոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ:
1811 -
Անգլիայում թղթադրամներ ներդրվեցին։
1612 - Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացավ Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ:

  • Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը:

1503 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Կայմանյան կղզիները:


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Մաուրո Գևգեոզյան, հայ ֆուտբոլիստ
1956 - Վլադիսլավ Լիստև, ռուս հեռուստալրագրող
1938 - Մարինա Վլադի, ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի, գրքերի հեղինակ, Վիսոցկու կինը
1931 - Մայիս Կարագյոզյան, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, կատակերգու 
1927 - Ալեքսեյ Հեքիմյան, խորհրդային ներքին ծառայության գեներալ-մայոր, երգահան
1926 - Վլադիմիր Թաթոսով, Մեծ թատոնի դերասան
1924 - Զահրատ (Յալտզյան Զարեհ), հայ բանաստեղծ
1906 - Համո Ամիրխանյան, հայ գրականագետ, լրագրող
1899 - Ֆրեդ Ասթեր, արմատներով ավստրիացի ամերիկացի դերասան, պարող, երգիչ 
1894 - Դմիտրի Տյոմկին, ռուսական ծագումով ամերիկացի երգահան
1886 - Կառլ Բարթ, շվեյցարացի բողոքական ատվածաբան
1870 - Արմենակ Եկարյան, հայ ազատագրման շարժման գործիչ
1851 -  Խենթ (Սամսոն Տեր-Պողոսյան), ռուսական բանակի գնդապետ, Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը
1850 - Թոմաս Լիպտըն, իռլանդացի գործարար, թեյի մագնատ, թեյի հայտնի ընկերության հիմնադիր 
1849 - Կացուշիկա Հոկուսայի, ճապոնացի նկարիչ ու փորագրող
1838 - Ջոն Ուիլքս Բուտ, ամերիկացի դերասան
1838 - Վիկոնտ Ջեմս Բրայս, պետական գործիչ
1812 - Գաբրիել Այվազյան, եկեղեցական և հասարակական գործիչ
1788 - Օգյուստեն Ֆրենել, ֆրանսիացի ականավոր ֆիզիկոս
1746 - Գասպար Մոնժ, գծագրա­կան երկրաչափության հիմ­նադիրը
1720 - Կարլ Ֆոն Մյուն­հա­ու­զե­ն, գեր­մա­նա­ցի հան­րա­հայտ բա­րոն