«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. նոյեմբերի 1

Պատմության այս օրը. նոյեմբերի 1

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ազգային

  • Ալժիր - Հեղափոխության օրը
  • Անտիգուա և Բարբուդա - Անկախության օրը
  • Բելառուս - Քաղաքացիական ավիացիայի աշխատողների օրը
  • Բուլղարիա - Ժողովրդական բուդիտելների օրը
  • Ղրղզստան - Միլիցիայի օրը
  • Մեքսիկա - Ննջեցյալների օրը
  • Ռուսաստան - Դատական պրիստավի օրը
  • ԱՄՆ - Ննջեցյալների օրը

* Նոյեմբերի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - Հիմնադրվել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը:
1997 -
Երևանյան օրաթերթերում տպագրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծավալուն հոդվածը:

  • Հայաստանի անկախությունից հետո առայսօր դա ղարաբաղյան կարգավորման շուրջ գրված ծանրակշիռ, բայց նաև հակասական գնահատականների ու խիստ քննադատության արժանացած վերլուծություններից է:
  • Հայաստանի առաջնորդը փորձեց մամուլում հրապարակային լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջև կանգնած ամենակնճռոտ խնդրի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ:
  • Տեր-Պետրոսյանը հռետորական հարց տվեց` հակամարտությունը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ բանակցությունների միջոցով, հնարավո՞ր է արդյոք հավերժ կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը, հարցը պետք է լուծվի փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, և այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:
  • Հայաստանի նախագահի տեսակետը միանշանակ էր. «Հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո'չ միջազգային հանրությունը, ո'չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետևաբար, նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը»:

1993 - Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվում է Եվրամիությունը
1986 -
ԽՍՀՄ-ում առաջին անգամ հեռարձակվեց «Երաժշտական ռինգ» ծրագիրը:
1967 - Ստեփանակերտի մուտքի մոտ կանգնեցվեց Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Պապիկ և տատիկ»:

  • Դրանում կարևոր սիմվոլիկա է դրված։ «Պապիկն ու տատիկը» գտնվում են երկրի պարանոցին, այսինքն՝ նրանք ու նրանց նախնիները հազարամյակներ ապրել են այս հողի վրա և արմատներով խորն են գնում։ Հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի միջև արյունալի կապը։ 
  • 9 մետրանոց այս խոշոր հուշարձանի հեղինակը Արցախի Բանազուր գյուղի բնակիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է։

1963 - ԽՍՀՄ-ում գործարկվեց «Полёт-1» առաջին մանևրող տիեզերական սարքը:
1963 - Պուերտո Ռիկոյում պաշտոնապես բացվեց Արեսիբո աստղադիտարանը՝  խոշորագույնով ռադիոաստղադիտակով:
1954 - Զինված ապստամբություն Ալժիրում ֆրանսիական վարչակազմի դեմ:
1939 - Ցուցադրվեց աշխարհին արհեստական բեղմնավորումից ծնված առաջին նապաստակը:
1922 - Մուսթաֆա Քեմալի նախաձեռնությամբ Օսմանյան կայսրությունում վերացվեց միապետությունը:
1897 - Թուրինի համալսարանի ուսանողները հիմնադրեցին հայտնի իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:
1896 - National Geographic հանդեսում առաջին անգամ հայտնվում է մի լուսանկար, որը ցույց է տալիս կնոջ մերկ կուրծքը։
1881 -
Ինժեներ ֆոն Բարանովը Ռուսաստանի կառավարությունից ստացավ հեռախոսային ցանցերի կառուցման և շահագործման կոնցեսիա Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Վարշավայում, Օդեսայում և Ռիգայում:

  • Սակայն շուտով այդ պայմանագիրը վերավաճառվեց Ալեքսանդր Բելին։

1870 - ԱՄՆ-ում եղանակի բյուրոյի (ազգային եղանակի ծառայություն) անում է իր առաջին պաշտոնական օդերևութաբանական կանխատեսումը.
1851 - Ֆրանսիացի հնագետ և եգիպտագետ Օգյուստ Մարիետտը Սերապեումի ավերակների տակ հայտնաբերել է ժայռի մեջ հատված սրբազան ափիս - ցուլերի, Պտղահ Աստծո սուրհանդակների հսկայական թաղական կաթակոմբերը։
1800 - Ջոն Ադամսը դարձավ ԱՄՆ-ի նախագահներից առաջինը, ով սկսեց ապրել Գործադիր առանձնատանը (ավելի ուշ վերանվանվեց Սպիտակ տուն):
1611 - Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» ռոմանտիկ կատակերգությունն առաջին անգամ ներկայացվել է Ուայթհոլում:
1604 - Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունն առաջին անգամ ներկայացվեց Լոնդոնի Ուայթհոլում:
1512 - Առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց Սիքստինյան կապելլայի առաստաղը, որը նկարել է Միքելանջելոն:


1986 - Փեն Բեջլի, ամերիկացի դերասան
1973 - Այշվարիա Ռայ, հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող
1924 - Սուլեյման Դեմիրել, 1993-2000 թթ. եղել է Թուրքիայի նախագահը։
1923 - Վիկտորիա դե Լոս Անխելես, կատալոնացի սոպրանո երգչուհի (մ. 2005)
1913 - Լյութեր Էսքիջեան, հայ ճարտարապետ և բարերար (մ. 2007)
1911 - Անրի Թրուայա (Լեոն Տարասով), ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան (մ. 2007)
1908 - Կարապետ Ավագյան, ռումինահայ ջութակահար (մ. 1967)
1899 - Արմեն Գուլակյան, հայ սովետական ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ (մ. 1960)
1878 - Կոնրադ Մյագի, էստոնացի բնանկարիչ (մ. 1925)
1871 - Ալեքսանդր Սպենդիարյան, հայ կոմպոզիտոր (մ. 1928)
1757 - Անտոնիո Կանովա, իտալացի քանդակագործ (մ. 1822)