Պատմության այս օրը. նոյեմբերի 3
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մեդուզայի օրը (Jellyfish Day) *
- Կլիշեի օրը (Cliché Day) *
- SOS-ի օրը (SOS Day) *
Ազգային
- ԱՄԷ - Դրոշի օրը
- ԱՄՆ - Ընտրությունների օրը (Election Day)
- ԱՄՆ - Հանրային հեռուստատեսության օրը (Public Television Day)
- ԱՄՆ - Տնային տնտեսուհու ազգային օրը (National Homemaker Day) *
- ԱՄՆ - Սենդվիչի ազգային օրը (National Sandwich Day) *
- ԱՄՆ - Ինչ-որ մեկին դոլար տալու օրը (Give Someone a Dollar Today Day) *
- ԱՄՆ - Կոնֆետների ազգային օրը (National Candy Day) *
- Ավստրալիա - Մելբուռնի Գավաթ (Melbourne Cup Day) *
- Արևելյան Թիմոր - Կանանց ազգային օրը *
- Դոմինիկա - Անկախության օրը
- Իրան - Մուհամեդ մարգարեի և Իմամ Ջաֆար աս Սադիկի ծննդյան օրը *
- Հայաստան - Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրը *
- Ճապոնիա - Մշակույթի օրը (Bunka no Hi) *
- Մալդիվներ - Հաղթանակի օրը
- Միկրոնեզիա - Անկախության օրը
- Պանամա - Անկախության օրը
- Ռուսաստան - Գաղտնիքի պահպանման օրը *
- Ուկրաինա - Հրթիռային զորքերի և հրետանու օրը
- Ուկրաինա - Ինժեներական զորքերի օրը
* Նոյեմբերի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1981 - ASALA. Պայթյուն Մադրիդում շվեյցարական «Սուիս-Էյր» ընկերության գրասենյակի առջև, կա երեք վիրավոր, նյութական վնասներ։
- Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։
1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1969 - Նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստանում է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։
1941 - Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացնում են պայթյուններ, ավերում են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1918 - Լեհաստանն անկախություն է հռչակում Ռուսաստանից։
1908 - Միացյալ նահանգներում նախագահ է ընտրվում հանրապետական Ուիլյամ Թաֆթը։
1906 - Ծովային ռադիոկապի համար SOS-ը դառնում է աղետ ազդարարող միասնական ազդանշան։
1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվում է կախաղանահանում՝ Ջոն Օսթերի նկատմամբ։
1592 - Մեքսիկայում հիմնադրվում է Սան Լուիս Պոթոսի քաղաքը։
1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսնում է Դոմինիկա կղզին։
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Դիեգո Լոպես, իսպանացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1978 - Սերգեյ Մովսիսյան, հայազգի շախմատիստ
1977 - Սկաուտ Թուֆանկջյան, ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող
1957 - Դոլֆ Լունդգրեն, շվեդ դերասան
1945 - Գերդ Մյուլլեր, գերմանացի նախկին ֆուտբոլիստ
1930 - Ցուտոմու Սեկի, ճապոնացի աստղագետ
1901 - Անդրե Մալրո, ֆրանսիացի գրող և արվեստաբանն
1887 - Սամուիլ Մարշակ, ռուս և սովետական գրող
1882 - Յակուբ Կոլաս (Կոնստանտին Միցկևիչ), բելառուս գրող
1500 - Բենվենուտո Չելինի, իտալացի քանդակագործ
39 - Լուկանոս, հռոմեացի պոետ