Պատմության այս օրը. օգոստոսի 4
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Միայնակ աշխատող կանանց օրը (Single Working Women s Day) *
- Մխրագույն հովազի միջազգային օրը (International Clouded Leopard Day) *
- Շամպայնի ծննդյան օրը *
- Սորագետի օրը (Speleology Day) *
Ազգային
- ԱՄՆ - Մերձափնյա պահակազորի ազգային օրը (National Coast Guard Day)
- ԱՄՆ - Գիշերային զբոսանքի օրը (National Night Out Day) *
- ԱՄՆ - Շոկոլադա նրբաշերտով թխվածքաբլիթի ազգային օրը (National Chocolate Chip Cookie Day) *
- ԱՄՆ - Բարակ Օբամայի ծննդյան օրը *
- Անտիգուա և Բարբուդա - Դիմակահանդեսային երեքշաբթի (Carnival Tuesday) *
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ - Դիմակահանդեսային երեքշաբթի (Carnival Tuesday) *
- Բուրկինա Ֆասո - Հեղափոխության օրը (Revolution Day)
- Գանա - Հիմնադիրների օրը (Founders Day)
- Իսպանիա - Սպիտակ Կույսի օրը (Fętes de la Vierge blanche) *
- Կուկի Կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day)
- Նեպալ - Գայ Ջատրա (Gaijatra) *
- Ռուսաստան - Ճոճանակով ճոճորվելու օրը *
- Սենտ Քիթս և Նևիս - Կուլտուրամայի օրը (Culturama Day) *
- Սենտ Քիթս և Նևիս - Դիմակահանդեսային երեքշաբթի (Carnival Tuesday) *
- Սլովակիա - Սլովակյան Մատիցայի օրը *
- Վենեսուելա - Ազգային գվարդիայի օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1992 - Հռոմում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) հովանու ներքո անցնող բանակցություններն ավարտվում են առանց որևէ արդյունքի: Հանդիպման վերջին օրը Ստեփանակերտի պատվիրակները բոյկոտում են և, ի նշան բողոքի, լքում բանակցային սենյակը։
- Ղարաբաղյան պատվիրակությունը` Գերագույն խորհրդի պատգամավորներ Բորիս Առուշանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հրանտ Խաչատրյանը, պնդել էին թե հանդիպման նախագահողը` իտալացի Մարիո Ռաֆայելլին, ետ է կանգնել ձեռք բերված պայմանավորվածությունից, որով Ստեփանակերտը հատուկ կարգավիճակ էր ստանում բանակցային սեղանի շուրջ:
1992 - Օգոստոսի 4-15-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ են ունեցել Սենատի, Պետդեպարտամենտի և ԶԼՄ-ների, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
1990 - Չորս փուլով անցկացված քվեարկությունների արդյունքում 140 ձայնով ԳԽ նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
- Պատգամավոր Կարեն Յուզբաշյանի գլխավորությամբ ստեղծվեց Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստման հանձնաժողով: Հանձնաժողովին ներկայացվեց հռչակագրի մոտ 10 տարբերակ:
1984 - Վերին Վոլտայի Հանրապետությունն անվանափոխվում է Բուրկինա Ֆասոյի։
1974 - Իտալիայում գնացքում տեղի ունեցած ռումբի պայթյունից զոհվում է տասներկու մարդ։
1922 - Գյուտարար Ալեքսանդր Բելի թաղման արարողությունը։
- Մեկ րոպե ողջ Հյուսիսային Ամերիկայի 13 միլիոն հեռախոսներ լուռ էին։
1920 - Բոլշևիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորենուն:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմ։ Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
1912 - Ալեքսանդրապոլում առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
- Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը:
- Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
- Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա:
- Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով:
1879 - Էլզասն ու Լոթարինգիան Գերմանիայի մասեր են հայտարարվում։
1783 - Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքվում է Գեորգիևյան դաշնագիրը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1989 - Ջեսիկա Մաուբոյ, երգչուհի, երգահան և դերասանուհի
1987 - Չան Կըն Սոկ, հարավկորեացի երգիչ և դերասան
1985 - Անտոնիո Վալենսիա, էկվադորցի ֆուտբոլիստ
1982 - Լուկա Անտոնինի, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան
1977 - Ֆրենկի Կազարյան, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1961 - Բարաք Օբամա, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ
1957 - Արտո Թունջբոյաջյան, թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ
1955 - Բիլլի Բոբ Տորնտոն, ամերիկացի դերասան
1935 - Սուրեն Այվազյան, երկրաբան և հասարակական գործիչ
1926 - Հեղինե Հովհաննիսյան, դերասանուհի
1911 - Միխայիլ Բոտվիննիկ, խորհրդային շախմատիստ
1904 - Էդմոնտ Յաղճյան, նկարիչ
1901 - Լուի Արմսթրոնգ, ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ
1859 - Կնուտ Համսուն, նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր
- 1920 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Ամենահայտնի գործը «Սովն» է։
1839 - Ուոլթեր Փեյթեր, անգլիացի էսեիստ
1792 - Պերսի Բիշի Շելլի, անգլիացի բանաստեղծ