Պատմության այս օրը. փետրվարի 16
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կիոտոյի արձանագրության օրը *
- Մարդի Գրա *
- Նրբաբլիթի միջազգային օրը (Յուղալի երեքշաբթի) *
Կրոնական
- Հինդուիզմ - Վասանտ Պանչամի, Սարասվատի Ջայանտի *
- Կաթոլիկություն - Սուրբ Օնիսիմուս Բյուզանդացու հիշատակը
- Ուղղափառություն - Բարեպաշտ Սիմեոն Աստվածամոր և Աննա մարգարեաց հիշատակության օրը
Ազգային
- ԱՄՆ - Նրբաբլիթի միջազգային օրը (International Pancake Day) *
- ԱՄՆ - Փնթփնթաններին օգնելու օրը (Do a Grouch a Favor Day) *
- ԱՄՆ - Նորարարության ազգային օրը (National Innovation Day) *
- ԱՄՆ - Գետնանույշի ազգային օրը (National Almond Day) *
- ԱՄՆ - Թիմ Թամի օրը (Tim Tam Day) *
- Լիտվա - Պետականության վերականգնման օրը
- Կանադա - Գյուղատնտեսության օրը (Agriculture Day)
- ԿԺԴՀ - Կիմ Չեն Իրի տարեդարձը (Kim Jon-il’s Birthday)
- Ճապոնիա - Հադակա Մացուրի (Saidaiji Hadaka Matsuri) *
- Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի հետախուզության օրը
- Ռուսաստան - Էներգետիկայի նախարարության արխիվի օրը
- Ռուսաստան - Պոչինկի *
- Ռուսաստան - Թարմ արքայախնձորի օրը *
- Ռուսաստան - Բւյրերի որոնման օրը *
- Ուգանդա - Ջանանի Լուվում արքեպիսկոպոսի հիշատակի օրը (Archbishop Janani Luwum Memorial Day) *
- Ֆրանսիա - Ժանդարմերիայի զոհված աշխատակիցների հիշատակի օրը (Commemoration of the fallen gendarmerie employees) *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2006 - Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը:
2005- Սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը:
1986 - Սովետական Միությունը գործի է դրել «Միր» կայանը։
1978 - Ստեղծվեց առաջին համակարգչային հայտարարությունների էլեկտրոնային հարթակը՝ BBS։
1976 - ASALA. Բեյրութում սպանվեց Թուրքիայի դեսպանատան առաջին քարտուղար Օքթար Ջիրիթին, երբ նա Խամրա Սթրիթի ընդունարանում էր։
- Գրոհայինին հաջողվեց թաքնվել։
- Գործողությունը ստանձնեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Անդրանիկ Փաշա Խմբակ»-ը։
1968 - ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը:
1936 - Տեղի ունեցավ չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա)։
1934 - Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը:
1927 - Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում սկսեցին գործել հետևյալ հինգ ֆակուլտետները` սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
1923 - Հովարդ Քարտերը բացեց Թութանհամոն փարավոնի դամբարանը։
1921 - Վրաց մենշևիկների տնօրինությանը հանձնված, այսպես կոչված «Լոռու չեզոք գոտում» վրացական կառավարության դեմ ապստամբությունը հաղթեց:
- Գոտու բոլոր գյուղերում ծածանվեց սովետական Հայաստանի դրոշը:
1919 - Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»:
1918 - Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից:
1916 - Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։
1568 - Իսպանական ինկվիզիցիան Հոլանդիայի բոլոր բնակիչների մահվան դատավճիռն է արձակում։
ԾՆՎԵԼ ԵՆ
1993 - Լուկաս Սիլվա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1966 - Նարինե Դելլալյան, հայ ջութակահար
1965 - Ռոբերտ Էմմիյան, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր
- Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։ 16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարիհի ռեկորդ է: 1986 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրղների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987)։ 9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, այնուհետև եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։ 1988 թվականի երկրաժաշրժից հետո Էմմիյանը տեղափոխվեց Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում։ Ունի երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը։
1959 - Արթուր Մկրտչյան, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ
1941 - Կիմ Չեն Իր, Հյուսիսային Կորեայի պետական, կուսակցական ու ռազմական գործիչ, երկրի նախկին առաջնորդ
1919 - Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյան, Երուսաղեմի Հայոց Պատրիարք
1909 - Ռիչարդ Մաքդոնալդ, ամերիկացի ճաշարանատեր
1906 - Վերա Մենչիկ, շախմատի աշխարհի առաջին կին չեմպիոնը
1875 - Հայկ Կանայան, վաստակավոր ակնաբան-վիրաբույժ
1868 - Վիլհելմ Շմիդտ, ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան
1830 - Լարս Հերտերվիգ, նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ
1822 - Ֆրենսիս Գալտոն, անգլիացի հետազոտող, երկրաբան, մարդաբան ու հոգեբան
- Դիֆերենցիալ հոգեբանության ու հոգեչափության հիմնադիրն է։
- Հայտնի է մարդկային ինտելեկտի հետազոտություններով։ Դրան է նվիրված «Մարդկային ունակությունների ու դրանց զարգացման հետազոտությունը» գիրքը, որտեղ նկարագրված են հոգեբականական թեստավորման հիմքերը։ Զբաղվել է ժառանգականության հարցերով, առաջինն է սկսել միաձու երկվորյակների ուսումնասիրությունը։ Գալտոնն է հայտնաբերել նաև ուլտրաձայնի աղբյուրներից մեկը՝ Գալտոնի սուլոցը։
1740 - Ջամբատիստա Բոդոնի, հայտնի իտալ. տպագրիչ
Читать на русском