Պղծված լրագրության ռահվիրաները. թողարկում 1
Մենք 100 հազարավորներով դուրս եկանք փողոց՝ մեր կյանքից օտարելու ոչ միայն 20-ամյա արյունոտ ռեժիմը, այլև 20-ամյա սուտն ու կեղծիքը։ Իրականում, սակայն, ավելի հեշտը ռեժիմ հեռացնելն էր։
Մամուլի ազատության լոզունգի ներքո առայսօր տեղի է ունենում մամուլի ազատության շահարկում. իրականում նախորդ տարիներին ոչնչացվել է մամուլի ազատության բոլոր երաշխիքներն անխտիր և լրատվադաշտում գրեթե մենաշնորհային մնացել է մեկ՝ ռեժիմի քարոզչամեքենան։ Երկրորդ քարոզչամեքենա առայսօր գոյություն չունի։
Տարբեր անուններով գործող թերթերն ու կայքերը, հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, մամլո ակումբներն ու դրանց առնչվող ՀԿ-ները, քաղտեխնոլոգներ ու մեդիամասնագետներ կոչվածներն ու գրպանային կուսակցությունների մանրապճեղ գործիչները, սոցցանցային ստատուսագիրներն ու նրանց մոգոնումները տիրաժավորող ֆեյքերն ու բլոգները մի մեծ քարոզչամեքենայի փոքր ու մեծ պտուտակաանիվներն են. ոչ «168 ժամը», ոչ «Հրապարակը», ոչ «Հայելի» ակումբն ու, առավել ևս նրանց հեղինակային կոչվող հեռուստահաղորդումները երբեք չեն եղել անկախ կամ ազատ, նրանք մեկ կենտրոնից ուղղորդվող մեծ քարոզչամեքենայի ընդամենը փոքրիկ քարոզչամիջոցներն են։
Հարկ է, որ անկողմնակալ ընթերցողը տեղյակ լինի նրանց բոլորին՝ անուն առ անուն։ Ստորև՝ երևացող լրատվամիջոցների ցանկը, որոնք «առաջին ձեռքի» կեղծիք սկզբնավորողներն են։
- «168 ժամ», երկօրյա թերթ և կայք,
- «Ժամանակ» օրաթերթ, 1in.am,
- «Իրատես» եռօրյա թերթ,
- «Հայելի» ակուբ,
- «Հրապարակ»՝ օրաթերթ և կայք,
- «Փաստ»՝ օրաթերթ և կայք,
- Analitic.am,
- Blognews.am,
- Irakanum.am,
- Lragir.am
- News.am,
- Polotik.am,
- Panarmenian.am,
- Slaq.am,
- Tert.am։
Անշուշտ, գործում են նաև 60-ից ավել լրատվամիջոցներ, որոնք տիրաժավորում և տարածում են են վերոնշյալների ստեղծած կեղծ լուրերն ու տեղեկությունները, որոնք միանշանակորեն նույն քարոզչամեքենայի ավելի փոքրիկ պտուտակներն են։
Առաջիկայում՝ բոլորի մասին առանձին-առաձին և անուն առ անուն։
Արմեն ֆոն Գևորգյան