Տեղեկատու
Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն

Լուսանկարները՝ Սևակ Խաչատրյանի. Սոթքն այս պահին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է.
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
Քաջարան քաղաքում, Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։