«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Քոչարյանի անազատության մեջ մնալը բխում է նախաքննության շահերից (տեսանյութ)

Քոչարյանի անազատության մեջ մնալը բխում է նախաքննության շահերից (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի՝ տվյալ ժամանակ անազատության մեջ մնալը ուղղակիորեն բխում է նախաքննության շահերից: Այսպիսի համոզմունք հայտնեց փաստաբան Վահե Գիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարին:

«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Ո՞րն է դրա անհրաժեշտությունը, եթե տեսնում եք էլի:

Վահե Գրիգորյան․ - Նախաքննության այս սկզբնական շրջանում՝ ես սա կոչում եմ նախաքննության սկզբնական շրջան, որովհետև, ըստ էության, «Մարտի 1»-ի գործով նախաքննությունը մի քանի ամիս է, ինչ իրականացվում է: Մինչև էդ, պարզվում է, տարբեր հնարներով՝ ընդհուպ մինչև կեղծիքների դիմելով, նախաքննություն ոչ թե իրականացվել է, այլ ամեն ինչ կատարվել է իրականում նախաքննությունը իր՝ Քրեական օրենսգրքով նախատեսված նպատակներից շեղելու համար, այսինքն՝ չբացահայտելու համար իրողությունը, պատասխանատվության չենթարկելու մեղավորներին:

«Ազատություն»․ - Այնպես չէ, որ տասը տարի այդ գործը քննվում էր:

Գրիգորյան․ - Ոչ, ֆորմալ իմաստով՝ մոտ տասնմեկ տարի, տասուկես տարի այդ գործի քննությունը իրականացվում է, բայց գործի իրական քննությունը վերջին ամիսներին է սկսվել: Տուժողի իրավահաջորդների դիրքորոշումն այն է, որ նախաքննության սկզբնական շրջանում ամենաբարձր ազդեցությունը, ամենալուրջ ազդեցությունը մնացած գործի մասնակիցների նկատմամբ ունենալու պոտենցիալ ունեցող մասնակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը, պիտի կալանքի տակ գտնվի, որովհետև մենք գործ ունենք, ըստ էության, կազմակերպված հանցավորության [հետ], էն արարքը, որ մեղսագրվում է նրան և ևս մի քանի մասնակիցների էդ գործողության, կազմակերպված հանցագործություն է, և հաշվի առնելով նախկինում իր ունեցած դերը և այսօրվա իր կարգավիճակն ու հնարավորությունները՝ շատ բարձր հավանականություն կա, որ նա կազդի քննության մասնակիցների վրա և կխոչընդոտի քննությունը: Սա եղել է մեր կայուն դիրքորոշումը և շարունակում է մնալ: Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակ նրա անազատության մեջ մնալը ուղղակիորեն բխում է նախաքննության շահերից և մասնավորապես քննությանը չխոչընդոտելու շահերից:

«Ազատություն»․ - Նա մեկուսարանից չի՞ կարող դա անել, օրինակ՝ փաստաբանների միջոցով կապ հաստատել, ենթադրենք, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի հետ: Ի վերջո՝ տարիներ շարունակ իրավապաշտպաններն ասել են, որ կալանքը պիտի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն կիրառվի:

Գրիգորյան․- Ես կարծում եմ, որ սա հենց ծայրահեղ անհրաժեշտություն է, ծայրահեղ անհրաժեշտության նվազագույն շեմը շատ անգամ գերազանցած վիճակն է: Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը իր փաստաբանների միջոցով կարող է քննությանը, օրենքի շահին հակառակ գործողություններ կատարել, նախ, որովհետև, ես չեմ կարծում, որ նրա պրոֆեսիոնալ պաշտպանական թիմը իրեն թույլ կտա նման գործողությունների մեջ ներքաշվել․․․

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել Ազատության տեսանյությում