Պատմական ամոթալի գործողություն իշխանության կողմից. քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ (տեսանյութ)
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՄՈԹԱԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
Արգելվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:
Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է:
Համաշխարհային կարգի խայտառակություն եւ համազգային ողբերգություն եւ խարան բոլորի ճակատին եւ հոգուն։
Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը։
Վեհափառ հայրապետին ելքն արգելելը, եւ Եպիսկոպոսաց դասի ժողովի գումարման արգելքը վերջնական ապացոյցն է տիրադաւութեան եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դէմ թրքամոլ արշաւին։
Իւրաքանչիւր տիրադաւ եւ նզովեալ եկեղեցու թշնամի, պէտք է ստանան իրենց արժանի պատիժները։
Նրանք արեցին իրենց խաւար գործերը, Աստուծոյ արդար եւ անխուսափելի պատժին արժանանան։
Ամոթի և խայտառակության խարան որը դաջվեց մեր պետության և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդհունած Հայ ժողովրդի ճակատին:
Տարիներ կանցնեն,սերդուներ կգան ու կանցնեն,իշխանություններ կգան ու կգնան, բայց այս խայտառուկության խարանը երբեք չի մաքրվի Հայ ժողովրդի ճակատից:
Դուք, որ դատախազ ու քննիչ եք,դուք, որ դատավոր ու իշխանավոր եք ,դուք հրաման տվողներ և կատարողներ այս ամենի պատասխանը ոնց եք տալու՝Աստծո առաջ:Գիտակցում եք, որ ձեր սերունդների վրա մեծ բեռ եք թողնում:
Վեհարան եք մտնում,Աստծո օծյալ Հայրապետի վրա եք ձեռք բարձրացնում:
Լավ հիշեք գալու է իրական արդարադատության օրը:Սպասեք Աստծո դատաստանին։
Միշտ շեն ու կանգուն Մայր Աթոռ
Երկար օրեր Հայոց գահին Վեհափառ Հայրապետ
Չգիտեմ՝ արդյո՞ք կրկին կարիք կա հիշեցնելու, որ այսօր տեղի ունեցող գործընթացները կաթողիկոսի անձի մասին չեն։ Սա եկեղեցու բարենորոգման օրակարգ չէ, և առավել ևս՝ բարեպաշտության հարց չէ։ Այն, ինչ տեղի է ունենում, իշխանության ինքնահաստատման խղճուկ փորձ է՝ եկեղեցին Փաշինյանի կամքին հնազանդեցնելու համար։
Այո՛, Փաշինյանը պատմության մեջ կմնա ոչ միայն Արցախի հարցով իր դերակատարմամբ, այլ նաև որպես մեկը, որը փորձեց հնարավորինս թուլացնել եկեղեցին՝ այն անգամ համեմատելով ծայրահեղական իսլամական կառույցի հետ։
Պատմության դաժան գնահատականից խուսափել չի հաջողվելու, Նիկոլ Փաշինյան։


