Առաքել Սեմիրջյան. Սրանք ադրբեջանցիներից ավելի ուժեղ են մեր պատմությունը բռնաբարում
Հիմնականում Պետրոսի շուրթերով հանրայինը, սակայն նաև որոշ ընդդիմադիր հեռուստակայանների հաղորդավարներ՝ իբր բանից բեխաբար, իրենց հյուրերին հարցում են, թե ուզում եք ընտրությունների ժամանակ վերադառնալ 90- ականների ընտրակաշառքի ժամանակները?, որին հյուրերը սկսում են արդարանալ, թե չէ, մենք չենք ուզում այնտեղ վերադառնալ: Այստեղ ամենամեծ անբարոյականությունը կայանում է նրանում, որ որևէ դեպք չի գրանցվել ոչ էլ որևէ հրապարակում է եղել որտեղ կնշվեր, որ 90-ականներին որևէ տեսակի ( այդ թվում 1998-ի) ընտրության ժամանակ կաշառք է բաժանվել:
Ի գիտություն իրենց մանր քաղաքական նպատակների համար Հայոց պատմությունը պղծողների կասեմ, որ մեր երկրում ընտրակաշառք երևույթը ի հայտ է եկել 2000- ից հետո ու իր դրսևորումները ունեցել է նաև իշխանությունների կողմից տարբեր թերթերի խմբագրերի կաշառելով ու փողով հոդվածնոր պատվիրելով, իսկ 2000- ից առաջ բացառված էր, որ Վանոն, Վազգենը, կամ Ղարաբաղ կոմիտեի որևէ անդամ փողով ինչ-որ հարցեր լուծեին...
Սրանք ադրբեջանցիներից ավելի ուժեղ են մեր պատմությունը բռնաբարում...


