Կարեն Հեքիմյան. Ընտրարշավ երեխաների հաշվի՞ն
Ընտրարշավ երեխաների հաշվի՞ն
Սկսվեց դպրոցականների ամառային արձակուրդը: Ըստ տարիներով ձևավորված ավանդույթի, այս օրերից սկսած դպրոցականներին էքսկուրսիաների են տանում: Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպման ոլորտում առաջատարներից մեկը ԿԱՆՉ / Kanch Travel կազմակերպությունն է:
Վերջերս պարզվեց, որ «Կանչ»-ն այլևս չի կարող աշխատել նախկին ծավալով: Խնդիրն այն է, որ վերջինիս կամ վերջինիս հետ համագործակցող անհատների ավտոբուսները տրամադրվել են օրվա իշխանությանը` նախընտրական քարոզչության իրականացման նպատակով: Այսինքն, երեխաները զրկվել են էքսկուրսիաներից, փոխարենը` օրվա իշխանությանը համակրող անձինք ավտոբուսներով շրջում են Հայաստանի բնակավայրերով և զանգվածային տեսարանների տպավորություն ստեղծում:
Ավելին` «Կանչ»-ից ասում են, որ իրենք կարող են իրենց ծառայությունների մատուցումը նախկին ծավալով վերսկսել մոտավորապես հունիսի 15-ից: Ընտրություններից հետո մեկ շաբաթ կպահանջվի ավտոբուսները նախկին տեսքի բերելու համար:
Իսկ երեխանե՞րը: Էլ ի՞նչ երեխաներ...


