«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

ՌԴ ԱԳՆ. Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

«Ազատությունը» գրում է. Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում, ՌԻԱ «Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։

«Մենք օգնում ենք համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը վճռական է շարունակել ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին շփման ընդհանուր եզրեր գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա», - ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակներում լուծվում է խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և դրան հաջորդող սահմանազատման գործընթացի մեկնարկը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

«Մասնավորապես, մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովին, տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր: Մենք շարժվում ենք դեպի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման կոնկրետ նախագծերի շուրջ շուտափույթ համաձայնության հասնելը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները», - ասել է Գոնչարը։