Արցախ
ՌԴ ՊՆ. Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության կայքից։
ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է խաղաղապահ գործողության անցկացման գոտու նորացված քարտեզը։
Դատելով քարտեզի նոր տարբերակից ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։
Ռուս խաղաղապահներն այնտեղ էին ժամանել դեկտեմբերի 12-ին ու բանակցություններ սկսել կողմերի հետ։