«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ռուբեն Վարդանյան. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ

Ռուբեն Վարդանյան. Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։

Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։  
Այս իրավիճակում մենք  թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:

Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում», նշում է  Ռուբեն Վարդանյանը:

Ըստ «Առավոտ»-ի՝ Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա․ այս սցենարը ձեռնտու է նաև Փաշինյանի համար:

«ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձեռնարկած  քայլերից մեկը, որը հատկապես նյարդայնացրել է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, եղել է ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցող Վիտալի Բալասանյանի հեռացումը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից: Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի՝ Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։ Չնայած Սարգսյանը Արթուր Վանեցյանի խնամին է և Ռոբերտ Քոչարյանի անվտանգության նախկին ղեկավար Գրիշա Սարկիսովի որդին, այդ թեկնածությունն ընդունելի  է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար»։