Տարածաշրջան
Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել և հումանիտար միջանցքներ բացել
Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 10.00-ից Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել Ուկրաինայում և հումանիտար միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախիի խաղաղ բնակիչների ելքի համար: Այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հումանիտար միջանցքներն ու ելքի երթուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ԴԺՀ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 27 կմ առաջ են շարժվել և վերահսկողության տակ վերցրել Նովոգրիգորովկա, Նովոնիկոլաևկա, Վիշնևատոյե, Վոլնոյե, Լիստվյանկա և Անտոնովկա բնակավայրերը: