«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սահմանադրական դատարանը մերժել է մեղադրյալ Քոչարյանին

Սահմանադրական դատարանը մերժել է մեղադրյալ Քոչարյանին

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է մերժել քննություն իրականացնել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի հիման վրա, հայտնում են ՍԴ-ից:   

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել էր ՍԴ՝  որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

Սակայն Սահմանադրական դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը մերժել է, նախ, այն հանգամանքով, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն: Նաև՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Որոշման մեջ նշվում է նաև, որ Վճռաբեկ դատարանի գործառույթների սահմանման միջոցով սահմանադիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ Վճռաբեկ դատարանը տարբերվում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից հատկապես նրանով, որ վարույթ չի ընդունում և չի քննում ցանկացած գործ: