Սամվել Կարապետյան. Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։ Այդ մասին նա ասել է մի շարք ԶԼՄ-ների խմբագիրների հետ հարցազրույցում, որը հրապարակվելու է վաղը՝ հունիսի 18-ին։
Սամվել Կարապետյանն առաջարկում է ձևավորել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերի ձևաչափով դիմել ժողովրդին, ներկայացնել խնդիրները, գնահատել իրավիճակը, քննարկել հնարավոր քայլերն ու գնալ այդ ուղղությամբ։
Հիշեցնենք՝ դեռ 27.02.2026թ.-ին, NewsLine- ի հարցին, թե ինչպես է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.
«...Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»:


