Պաշտոնական
Սարգիս Օհանջանյանը կկալանավորվի. Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:
Նշենք, որ Դատարանը նաև բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:
Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։