«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Սասուն Խաչատրյան. ՀՔԾ-ն հարցաքննելու իրավունք ունի ցանկացած անձի

Սասուն Խաչատրյան. ՀՔԾ-ն հարցաքննելու իրավունք ունի ցանկացած անձի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող նոր քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում երեկ են ստացել, դեռևս ուսումնասիրում են: Այդ մասին այսօր  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Քրեական գործը նոր ենք ստացել, երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք, այդ գործով ոչ մի մեկնաբանություն այս պահին չեմ անի: Իսկ ինչ վերաբերում է անձին հարցաքննելու իրավունքին, հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի», - ասաց Խաչատրյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող հարցերին, թե ինչո՞ւ են միջնորդել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը, ինչո՞ւ են, ինչպես նա է պնդում, զրկել հաղորդակցության, հարազատների հետ շփման հնարավորությունից, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց․ 

 «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչ է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»: