Հասարակություն
Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը
Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «ԼԱ ԲՈՀԵՄ» բալետային ներկայացումը:
Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:
Արվեստասերները ներկայացման տեսաձայնագրությունը կարելի է դիտել մայիսի 22-ին՝ ժամը 20։00-ին օպերային թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։