«  Դեկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Շիրակի մարզի անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ դեկտեմբերի 7-ին,  բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի շենքի մոտ։ Իրենք փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։
Գերեվարվածների հարազատներին զայրացրել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալք են։

Նշենք, որ Երևանում՝ կառավարության շենքի դիմաց անհետ կորած և գերեվարված զինծառայողներիի հարազատները ևս  բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ նրանք մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց։