«  Մայիս 2024  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Հարսանիք լեռներում». 32 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց (տեսանյութեր)

«Հարսանիք լեռներում». 32 տարի առաջ այս օրը Շուշին ազատագրվեց (տեսանյութեր)

Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ ամենակարևոր օրերից է. 32 տարի առաջ սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող ռազմագործողությունը, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:

Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 

Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։

Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացումը, առաջին հերթին հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման և ՀՀ իշխանությունների արդյունքն էր:

Սակայն 2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...

Արխիվային տեսանյութ՝ Շուշիի համար, համազարկով կրակ.

Արխիվային տեսանյութում՝ Կոմանդոսը Շուշիի ազատագրման համար շնորհակալություն է հայտնում ՀՀ առաջին նախագահ ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից.