«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Շոյգու. «Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի Ղարաբաղում»

Շոյգու. «Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի Ղարաբաղում»

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում ասել է, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի Լեռնային Ղարաբաղում, գրում է Ria.ru-ն:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում գործողությունները հաջողությամբ են իրականացվում։ Ռուսական զորքերի խմբավորումը կարճ ժամանակահատվածում տեղակայվել է նշանակված շրջաններում ու անցել խնդիրների կատարմանը 23 դիտակետում», - նշել է նա։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկություն է ապահովվում Լաչինի միջանցքում։ Բացի այդ, ռուս խաղաղապահներին ղեկավարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Զոհվածների մարմինների փոխանակում է կազմակերպվել։

«Խաղաղ քաղաքացիները լիարժեք անվտանգության պայմաններում վերադառնում են բնակության շրջաններ և վերականգնում իրենց տները։ Նրանց օգնում են խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի զինծառայողները։ Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները 42 հազար փախստականի վերադարձ են ապահովել։ Իրականացվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծում: Ընդհանուր առմամբ վնասազերծվել է ավելի քան 6 հազար պայթուցիկ առարկա», - ասել է Շոյգուն։

Նա հավելել է, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահներին տեղակայման համար երկու ժամանակակից բլոկային-մոդուլային քաղաք է կառուցվել, որոնք նախատեսված են 330 մարդու համար։

«Մինչև մյուս տարվա ապրիլ 32 ավան կտեղակայենք։ Արդյունքում խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ», - ամփոփել է նախարարը։