«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների հիշատակության օրը

Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների հիշատակության օրը

Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում: 
  • Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-03, 2023-12-02, 2024-11-30, 2025-11-29, 2026-11-28, 2027-12-04, 2028-12-02, 2029-12-01, 2030-11-30։