«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սուրեն Պապիկյան. Ապրել և գործել հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ

Սուրեն Պապիկյան. Ապրել և գործել հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Անկախության հռչակագիր. 30

1990թ. օգոստոսի 23-ին հայ հասարակական-քաղաքական միտքը շատ կարևոր և վճռական քայլ կատարեց դեպի անկախ պետականության վերականգնում :

12 հոդվածից բաղկացած այս փաստաթուղթը մեր պետության գործունեության և քաղաքացու ապրելակերպի հիմքն է.այն ամրագրեց մեր անկախ ապրելու իրավունքը` վերականգնելով պատմական արդարությունը:

Հռչակագրի փիլիսոփայության հենքը համայն հայության, պետության և քաղաքացու նպատակների միասնությունն է, որը պատգամեց պետականաշինության սկզբունքները գալիք սերունդներին:

Վաղեմություն չճանաչող անկախության հռչակագիրը 30 տարի անց շարունակում է լինել մեզ համար ուղենշային:

Ապրել և գործել հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ ` ի շահ մեր պետության, ի բարօրություն մեր հայրենիքի:

Շնորհավորում եմ‼️