«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Սուրեն Սուրենյանց. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հենց քաղաքական ռեալիզիմի մասին է

Սուրեն Սուրենյանց. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հենց քաղաքական ռեալիզիմի մասին է

Նախագահի հարցազրույցը հենց քաղաքական ռեալիզիմի մասին էր՝ ինչ վիճակ է երկրի ներսում, ինչ արտաքին մարտահրավերների առաջ ենք կանգնած: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:

«Երկու կարևոր արձանագրում այդ հարցազրույցից կանեմ. Առաջինը իշխանության և ընդդիմության երկխոսությունն է, որը պարտադիր է ցանկացած երկրի համար, առավելևս մի երկրի համար, որը գտնվում է արտաքին մարտահրավերների սարդոստայնում: Այստեղ շատ տրամաբանական կլիներ, որ առանց Տեր-Պետրոսյանի էլ իշխանությունն ու ընդդիմությունը նստած լինեին երկխոսության սեղանի շուրջ: Մեզանում ցավոք, այդ կոնսոլիդացիան տեղի չի ունենում ինձ համար անհասկանալի պատճառներով: Մի կողմից իշխանությունը կոնֆորտի մեջ է, որ մեկ խմբակցությունով նիստեր է անում ԱԺ-ում, առանց քննարկումների, առանց իրար վրա շիշ շպրտելու: Մյուս կողմից խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ Նիկոլ Փաշինյանին մենակ ենք թողնում հանձնելու գործընթացի մեջ: Սա շատ տարօրինակ մտայնություն է, որովհետև ստացվում է, որ իշխանությունը չի խիզախում գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման, որովհետև մտածում է իրեն կասեն՝ դավաճան, կապիտուլյանտ: Խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, որ Ալեքսանդրապոլ – 2 տեղի ունենա, ու իրենք փլատակների վրա գա իշխանության: Արդյունքում արնքամ է լինում մեր հայրենիքը»,-ասաց Սուրենյանցը:

Ամբղջական՝ տեսանյութում.