«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Սուրենյանց. «Տիգրան Մեծ» դառնալու մարմաջը Փաշինյանին դրդեց արկածախնդրության, որի գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը

Սուրենյանց. «Տիգրան Մեծ» դառնալու մարմաջը Փաշինյանին դրդեց արկածախնդրության, որի գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը

Հիշո՞ւմ եք` մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեծ գայթակղություն ունի` ծավալուն հոդվածով անդրադառնալ ԼՂ խնդրի պատմությանը։
Երևի Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո նա այդ գայթակղությունը զսպել չի կարողացել ու ծավալուն այդ անդրադարձը կատարել է, իհարկե` Վահագն Ալեքսանյանի ստորագրությամբ(Ալեքսանյանը չէր կարող լինել այս "լավաշի" հեղինակը, որովհետև` կարգավիճակից ելնելով չէր կարող տիրապետել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հանգամանքների):
Փաշինյան/Ալեքսանյանի ծավալուն հոդվածին բովանդակային հարթության վրա անդրադառնալ չեմ ցանկանում, որովհետև դրանք հանգում են ծանոթ երկու դրույթների` ա) Սերժ Սարգսյանը 2016-ի հունվարին ինչ-որ փաստաթուղթ է մերժել, որի պատճառով տեղի է ունեցել Քառօրյան, բ) Նիկոլ Փաշինյանն այնպիսի բանակցային ժառանգություն է ստացել, որն այլեւս անհնար է դարձնում ԼՂ կարգավիճակն Ադրբեջանից դուրս։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Փաշինյան/Ալեքսանյանը ճիշտ են, ապա Փաշինյանի արկածախնդրությունը, նրա քաղաքական պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հարցում ավելի ակնհայտ են դառնում։
Այդ դեպքում` ինչ ռեսուրսներո՞վ էր Փաշինյանը ֆետիշացում Սևրի մեռելածին դաշնագրի 100-ամյա տարեդարձը` լեգիտիմացնելով Թուրքիայի ուղղակի մասնակցությունը հնարավոր պատերազմին կամ` ինչի՞ հաշվին էր Փաշինյանը գոռում- գոչում "Արցախը Հայաստան է և վերջ"` Ադրբեջանի համար "կանաչ լույս" վառելով պատերազմի սանձազերծման համար։
Գլոբալ հարթության վրա, եթե Փաշինյանը բանակցային վատ ժառանգություն էր ստացել, ինչո՞ւ մնաց Քոչարյան- Սարգսյան զույգի տրամաբանության մեջ ու դեռ ավելին` մտավ "քողարկված ոչմիթիզականի" կերպարի մեջ։
Ինչքան էլ Փաշինյանը փորձի արդարանալ, ակնհայտ է, որ "Տիգրան Մեծ" դառնալու անհագ մարմաջը նրան դրդեց արկածախնդրության, որի գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց