Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին. Հետք
Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։
Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։
Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 8 ռազմագերիների։