Հայաստան է վերադարձել 8 ռազմագերի
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտվել է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:
Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Հանձնաժողովը նշել է, որ դրա դիմաց Երևանը պետք է Բաքվին տեղեկատվություն տրամադրի հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ զոհված և, ենթադրաբար, զանգվածային գերեզմաններում թաղված ադրբեջանցի զինվորների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև նման զանգվածային հուղարկավորության վայրերի գտնվելու մասին տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ 2021թ.-ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։