«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Տիգրան Պասկևիչյան. ԼՈ՞ՒՐՋ

Տիգրան Պասկևիչյան. ԼՈ՞ՒՐՋ

ԼՈ՞ՒՐՋ 
Պատահաբար լսեցի Վահրամ Աթանեսյանի հարցազրույցը։ Մի հարցազրույց էլ էի լսել՝ ինչ-որ գյուղում նկարված։ Էլի պատահաբար … Երկուսում էլ նույն բանն է պատմում։ Ասում է՝ Տեր-Պետրոսյանը ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահ Ոսկանյանի սեղանին պատրաստի որոշում դրեց։ Հետեւությունը՝ «Արցախը Հայաստան է ու վե՛րջ» առաջին ասողն ինքն էր, պատերազմն էլ ինքն է հրահրել։

Որ երկրորդ հարցազրույցը վարող աղջիկը ճշտող հարց չտվեց, զարմանալի չէ. ջահել երեխա, ի՜նչ գիտի, ի՜նչ է հասկանում։ Որ առաջինը վարող Թաթուլ Հակոբյանը լռեց, զարմանալի էր. չէ՞ որ նա Ղարաբաղյան շարժման, պատերազմ(ներ)ի, հարցի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների ու էլի նման բաների մեծ գիտակ է, բազմաթիվ գրքերի հեղինակ։

Վահրամն էլ է գիտակ ու գիտի, որ իր նկարագրածն այլ ժամանակաշրջանում է եղել, երբ «Ղարաբաղ» կոմիտեի ու հրապարակներից տուն չգնացող ժողովրդի պատկերացումներում հարցը լուծվելու էր ԽՍՀՄ սահմանադրությամբ եւ օրենքներով։ Կամ՝ չգիտի… Բայց էդ դեպքում ինչո՞ւ է անհերքելի տոնով դատողություններ անում։

Դրանից հետո, երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզվել էր եւ Ղարաբաղյան հարցի լուծման տրամաբանությունը դարձել բոլորովին տարբեր, Հայաստանի ոչ մի նախագահ՝ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը երբեւէ չեն ասել. «Արցախը Հայաստան է ու վերջ» (մինչ այդ էլ կարծեմ չէին ասել)։ Այդ ֆրազը առաջին անգամ լսել ենք դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանից։ Նիկոլն էլ էր նրանից լսել, բայց չէր հասկացել, որ դաշտային հրամանատարի ու երկրի առաջին դեմքի խոսույթները սովորաբար տարբեր են լինում։
Իսկ ձեռնածությունը, թե իբր երեք նախագահները չեն ասել, բայց հասկացրել են, ամենեւին չի արդարացնում էն մի պաշտոնյային, ում, կաշվից դուրս գալով՝ փորձում է պարզերես անել Վահրամը։

P.S.
Այս հարցազրույցի համար Վահրամին կպախարակեն, կանվանարկեն, կնշավակեն, ծախվածության անկնարկներ կանեն… Ես ստորության կանխավարկածը չեմ ընդունում, մարդ է, մոլորվել է, ի՜նչ ասես։

Տիգրան Պասկևիչյան