«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Թուրք լրագրող. Թուրքիան վերացնում է Հս. Կիպրոսի հայկական ժառանգությունը

Թուրք լրագրող. Թուրքիան վերացնում է Հս. Կիպրոսի հայկական ժառանգությունը

Թուրքիան ավելի քան չորս տասնամյակ է, ինչ կործանում է Կիպրոսի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը՝ շարունակելով մնալ ՆԱՏՕ-ի անդամ և հավակնելով դառնալ Եվրամիության անդամ, news.am-ի փոխանցմամբ,այս մասին գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը: 

Նրա խոսքով` Սուրբ Մարկոսի եկեղեցու 6-րդ դարի խճանկարը, որը գողացվել էր 1974-ին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժելուց հետո, վերջերս հայտնաբերվել է Մոնակոյի բնակարաններից մեկում և վերադարձվել է Կիպրոսի իշխանություններին: Այս արվեստի գլուխգործոցը, ըստ մասնագետների, վաղ Բյուզանդական արվեստի վերջին ամենագեղեցիկ գործերից է:

Կիպրոսի բազմաթիվ այլ մշակութային կոթողներ գողացվել են թուրքերի կողմից և վաճառվել արտասահմանում: Մի մասն վերադարձվել է: Օրինակ, 1989-ին Կիպրոսի Հանրապետության Լիթրանգոմի գյուղի եկեղեցուց գողացված խճանկարները հայտնաբերվել են ԱՄՆ-ում և վերադարձվել Կիպրոս:

2012-ին հրապարակված «Քաղաքակրթության անկումը. օկուպացված Կիպրոսի մշակութային ժառանգության ոչնչացումը» զեկույցում ասվում է.

«Թուրքիան Կիպրոսի դեմ միջազգային երկու խոշոր հանցանք է գործել: Ներխուժել և պառակտել է անկախ եվրոպական պետությունը (2004-ից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ-ի անդամ է) և փոխել է կղզու ժողովրդագրական կազմը` պարբերաբար ոչնչացնելով իր ռազմական տիրապետության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգությունը...Սա ակնհայտ ապացույց է, որ Անկարան փորձում է թուրքացնել օկուպացված տարածքները և հիմնական ներկայություն հաստատել այնտեղ»:

Զեկույցում գրված է, որ 1974-ից ի վեր Թուրքիան շարունակ ոչնչացնում է օկուպացված տարածքներում եղած ողջ հունական կամ քրիստոնեական ժառանգությունը: 2015-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հրապարակված զեկույցով հաստատվեցին վերոնշյալ զեկույզի տեղեկությունները:

«Որոշ հաշվարկներով` Կիպրոսի ավելի քան 60.000 մշակութային կոթող է գողացվել»,- նշվում է 2015-ի զեկույցում:

Իսկ 2016-ին Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարության զեկույցի համաձայն՝ ավելի քան 550 հունական ուղղափառ եկեղեցիներ և տաճարներ, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում, թալանվել և երբեմն էլ ոնչացվել են: Բազմաթիվ քրիստոնեական աղոթարաններ վերածվել են մզկիթների, թուրքական զորքերի կայանատեղիների կամ ամբարների:

«Ոչնչացվում են ոչ միայն Կիպրոսի եկեղեցուն պատկանող հուշարձանները, այլև Երուսաղեմի ուղղափառ պատրիարքարանի, Կիպրոսի հայկական, մարոնական և կաթոլիկ եկեղեցիների կրոնական հուշակոթողները, ինչպես օրինակ՝ Կիպրոսի հայկական Սուրբ Մակար վանքը», - գրված է արտգործնախարարության զեկույցում:

«Արևմուտքը պետք է ստիպի Թուրքիային պատասխան տալ այդ ամենի համար», - գրում է փորձագետ Բուլութ Ուզայը: