«  Մարտ 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման մի քանի եղանակ կա

Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման մի քանի եղանակ կա

Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Կլաարը հայտարարել է, թե ԵՄ-ի համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց մեկ այլ գործընթացի դեմ», և որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը իրենց համար աշխարհաքաղաքական խաղ չէ, իսկ  ԵՄ-ի միակ հետաքրքրությունը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության ժառանգությունը հաղթահարելու գործում աջակցություն ցուցաբերելն է։
«Հարավային Կովկասը ԵՄ-ի հարևանն է, և խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումն այս տարածաշրջանում մեր հետաքրքրությունների մեջ է։ Ես ուրախ կլինեի, եթե Մոսկվայում էլ հասկանային` եթե մեր նպատակը նույնն է, ապա կարող ենք լրացնել միմյանց, ոչ թե դիտարկել որպես մրցակից։ Դա ԵՄ-ի հեռանկարների մեջ չի մտնում»,– ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նա ասել է, թե իրենց համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց մեկ այլ գործընթացի դեմ»:
«Պարզ ասած` Բրյուսելը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն ձեռք բերելու հարցում։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,– ասել է Կլաարը և հիշեցրել է Բրյուսելում կրկին հանդիպելու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկի մասին։
«Մենք կարծում ենք, որ նրանց համար իրոք կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատել կարևոր հարցերի շուրջ, ինչը մենք տեսնում ենք Բրյուսելում։ Այս իմաստով նախագահ Միշելը շատ է ցանկանում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ նա Մյունխենում հանդիպել է նրանց հետ։ Ես Բաքվում եմ, նախորդ շաբաթ էլ Երևանում էի։ Այժմ մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մոտ ժամանակներս կրկին կհանդիպեն Բրյուսելում»,– ասել է Կլաարը։

Նրա կարծիքով` և՛ Բաքուն, և՛ Երևանը հակամարտության լուծման ու վավերացման ներուժ ունեն, ԵՄ–ն էլ ցանկանում է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի հասնի կայուն և ամուր խաղաղության։

 Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով տեղափոխվող բեռների թափանցիկության ապահովման գաղափարը: Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայերն էլ պետք է իրենց ապահով զգան»։
«Այդ ճանապարհով չպետք է լարվածությունն ավելացնող բեռներ տեղափոխվեն։ Միևնույն ժամանակ այդ թափանցիկությանը հասնելու ուղիներն ու միջոցները քննարկումների և բանակցությունների թեմա են»,-  ասել է նա։

Կլաարի կարծիքով թափանցիկության հասնելու մի քանի եղանակ կա: Դրանցից մի քանիսն արդեն քննարկվել են։
«Օրինակ ՝ անցակետում լրացուցիչ տեխնիկա ունենալ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում»,– նշել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի երկու կողմերում անցակետ (որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ) տեղադրելու գաղափարին` դիվանագետն ասել է, որ Հայաստանում կարծիք կա, թե Լաչինն ու Զանգեզուրը երկու առանձին խնդիրներ են։
«Լաչինի միջանցքն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության կետերից մեկում, միևնույն ժամանակ կա նաև Ադրբեջանի և Նախիջևանի կապի հարցը, որն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերին ընդունված հայտարարության մեկ այլ կետում։ Հայտարարության մեջ դրանք հիշատակվում են տարբեր կետերում, և մոտեցումը տարբեր է ։ Բայց ի վերջո այդ հարցը բանակցությունների և քննարկումների առարկա է», - նշել է Կլարը։

Նա հավելել է, որ այսօր ներկրվող բեռների մասին ինչպիսի փաստեր էլ որ լինեն, այդ բեռները հաստատ այն քանակի չեն, ինչ 2022 թվականի նոյեմբերից առաջ, դրա համար էլ ԵՄ-ն կարծում է, որ կողմերը պետք է վերադառնան այն իրավիճակին, որը կար մինչ ճանապարհի արգելափակումը։

Հատկանշական է, որ դեռևս այս տարվա հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանն առաջարկել է հնարավորություն տալ եռակողմ համաձայնագրով լիազորված ռուսական խաղաղապահ զորախմբին վերահսկել երթևեկությունը, ստուգել յուրաքանչյուր տրանսպորտային միջոց՝ արգելված, ոչ մարդասիրական ապրանքները բացառելու համար։ Փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում և Լաչինի ու Հայաստանի միջև։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։