Արցախ
Թշնամին հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել է դաշտում աշխատող արցախցու ուղղությամբ
Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի Դրավուն աղբյուր կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: