Կարեվոր
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դիպուկահար կրակոցներ էին արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող, հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ։
Նշենք, որ վաղը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։