Կարեվոր
Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Այս պահի դրությամբ, ըստ հաղորդագրության, հակառակորդի կրակը լռեցված է: