Կարեվոր
Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմում տուժածներ չկան:
Այսօր նաև Արցախի ՊՆ-ն է հաղորդել հրադադարի խախտման մասին՝ նշելով, որ հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք: