Պաշտոնական
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է: Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին ուշ երեկոյան:
Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման և փողերի լվացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ու իր ընկերը պատրաստ են պետությանը 6 մլն դոլար փոխանցել: Հիշեցնենք նաև, որ դատարանը մերժել էր Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: