Աթանեսյան. Երևանը 44 օր արցախցի կարիքավորներին էր խնամում և տագնապում պատերազմի դժոխքում իր զավակների համար
![Աթանեսյան. Երևանը 44 օր արցախցի կարիքավորներին էր խնամում և տագնապում պատերազմի դժոխքում իր զավակների համար](/_nw/95/52039462.png)
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ֆեյսբուքում հիմարություն եմ կարդում՝ «աստված չորս վայրկյան ցնցեց երեւանցուն, որպեսզի իմանա, թե արցախցին քառասունչորս օր ինչ է ապրել»:
Նախ՝ սեպտեմբերի 28-29-ից Արցախի ութսուն տոկոսն արդեն Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում եւ գյուղերում էր:
Երկրորդ, հազարավոր երեւանցի տղաներ՝ ժամկետայիններ, զորահավաքով պատերազմ կանչվածներ, կամավորականներ բժիշկներ, փրկարարներ, լրագրողներ եւ այլն եւ այլն Արցախում էին:
Եւ Երեւանը քառասունչորս օր մի կողմից արցախցի կարիքավորներին էր խնամում, մյուս կողմից՝ տագնապում պատերազմի դժոխքում իր զավակների համար եւ դեռ կարողանում ներել արցախցի հաստավիզների շահատակությունները:
Ամոթ է, փակեք էդ հիմարության էջը»: