Խոսք
Էդ Մանուկյան. «Խնդրում եմ ուշադիր լինել. գլխակեր թունել ա»

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, վարորդներ
Քանի որ ոչ մեկ չի ասելու, ես ասեմ:
Մանավանդ, որ ամառային արձակուրդներին շատերն են գալիս դեպի Լոռի:
Վանաձորից դեպի Ալավերդի ճանապարհի 25-րդ կիլոմետրի վրա, երկրորդ թունելի մեջ, մի սոսկալի վտանգավոր բան ա արված:
Թունելի մեջ դեպի աջ թեքվող հատվածում, չգիտեմ ինչ պատճառով, մեքենան քաշում ա դեպի ձախ՝ հանդիպակաց գոտի:
Ամենայն հավանականությամբ ասֆալտը նստվածք ա տվել, կամ խոնավանում ա, կամ էլ վերջի վարյանտ միստիկայի ժանրից ա:
Խնդրում եմ ուշադիր լինել, և վարել այդ հատվածում շատ դանդաղ: Դա գլխակեր թունել ա:
Միևնույն ժամանակ դիմում եմ տվայլ ճանշինին, որ պարզի խնդիրը ու լուծում տա (չեմ ալարի, կզանգեմ)
Ամեն մեկ մարդու կյանքը թանկ է: Ու տենց ճանապարհներն անընդունելի են:
Դիտել՝ այստեղ