Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին
Պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հուղարկավորությունը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ նրա հայրենի Կոթի գյուղում:
Դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 08:00-ին միկրոավտոբուսները Ազատության հրապարակին հարակից տարածքից սգո երթով կմեկնեն Կոթի, և կվերադառնան հուղարկավորությունից հետո:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Վանո Սիրադեղյանի մահվան մասին տեղեկությունը տարածվելուց երկու օր հետո՝ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում` որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք։
«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է...». ՎԱՆՈ